HERE AND BEYOND
ARKA լրատվական գործակալության վարկանշային ցուցանիշ
Մամուլի կենտրոն
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 3 /ԱՌԿԱ/. "ԱՌԿԱ" տեղեկատվական գործակալությունը հրապարակել է 2009թ. երկրորդ եռամսյակի Հայաստանի բանկերի մամուլի վարկանշման տվյալները:

Ըստ հաշվետու ժամանակաշրջանի "ԱՌԿԱ"-յի մամուլի վարկանշման տվյալների 5 առաջատար բանկերն են` Ամերիաբանկը, HSBC Բանկ Հայաստանը, Հայէկոնոմբանկը, Յունիբանկն ու Արարատբանկը:
Ըստ ԶԼՄ-ներին ներկայացված տեղեկատվության վերլուծության ընթացիկ տարվա երկրորդ եռամյակի ընթացքում հայկական մամուլում գրանցվել է բանկերի մամլո ակտիվության փոքր աճ, ինչին զուգահեռ ներկայացված տեղեկատվությունն էլ դարձել է բովանդակալից և լիարժեք: Արդյունքում, մամլո ազդանշանների թիվը 2009թ. ապրիլ-հունիս ամիսներին աճել է 2,7%-ով նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, բացասական ազդանշանների թիվը աճել է 2008 թ.-ի 2,5%-ից մինչև 6,3% ընթացիկ տարում:

Հաշվետու եռամսյակում բանկերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության մեջ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ նկատվել է տրամադրված տեղեկատվության ծավալի աճ միայն հետևյալ բաժիններում` "Բանկերի զարգացման քաղաքականություն" (30,7% - 40,6%) և "Անձնակազմի կարծիքը և կանխատեսումները տնտեսության վերաբերյալ" (8% - 10,7%):

Այլ ենթաբաժիններով նկատվել է նվազում` "Հաճախորդներ և սպասարկում" (4% - 1,6%), "Բանկի գործունեության թվային նկարագրություն" (17,3% - 11%) և "Այլ" (40% - 36%):
Ըստ "ԱՌԿԱ"-յի մամուլի վարկանշման 2009թ. երկրորդ եռամսյակում "Այլ" և "Բանկերի քաղաքականություն» բաժիններով առավել բարձր ցուցանիշներն ունի Ամերիաբանկը (58,96 և 199,91 համապատասխանաբար): Միևնույն ժամանակ ըստ "Անձնակազմի կարծիքը և կանխատեսումները տնտեսության վերաբերյալ" բաժնի Ամերիաբանկի և Հայէկոնոմբանկի` որպես առաջատարների ցուցանիշները նույնն են` 15,36: Վերջինս առաջատար դիրքեր է գրավում նաև "Բանկի գործունեության թվային նկարագրություն" բաժնով` 61, 52 ցուցանիշով: "Հաճախորդներ և սպասարկում» բաժնով առաջատար է Յունիբանկը (15,36):

2008թ. երկրորդ եռամսյակի 3 բանկերի համեմատ այս անգամ 2 բանկ է ունեցել ազդանշաններ միաժամանակ բոլոր վերը նշված բաժիններով:
"ԱՌԿԱ" գործակալության մամուլի վարկանշումը կատարվում է ոչ թե ըստ ֆինանսատնտեսական ցուցանիշների, այլ ըստ բանկային գործունեության փաստերի, որոնց մասին տեղեկատվությունը տրամադրվում է տպագիր զանգվածային լրատվամիջոցների շնորհիվ: Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության մասին տեղեկացվածության աստիճանը, այնքան արդյունավետ է նրա հաղորդակցության քաղաքականությունը: Սույն մամուլի վարկանշումը կազմելիս` գովադային բնույթի տեղեկատվությունը չի հանդիսացել ուսումնասիրությունների և վերլուծությունների հիմք:

Մանրամասն տեղեկությունների համար տե'ս տեղեկագիր "Բանկերի մամուլի վարկանշումը" #03(42), 2009թ. երկրորդ եռամսյակ
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:49
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: