HERE AND BEYOND
IFC- ն համագործակցում է Ամերիաբանկի հետ` ընդլայնելու առևտրի ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում
Մամուլի կենտրոն
IFC- ն համագործակցում է Ամերիաբանկի հետ` ընդլայնելու առևտրի ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում
 
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն հայաստանյան Ամերիաբանկին տրամադրում է $5 միլիոն դոլարի արևտրա-վարկային երաշխիք, որը բանկին թույլ կտա ընդլայնել իր հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորումը Հայաստանում:
Ամերիաբանկը միացել է IFC-ի “Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին “որպես թողարկող բանկ: IFC-ն բանկին կտրամադրի մինչև 100 տոկոս երաշխիքներ իր հաճախորդների ներկրման և արտահանման գործառնությունների համար, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները: Բանկը կստանա ծրագրում մասնակցող ավելի քան 300 բանկերի համաշխարհային ցանցից օգտվելու հնարավորություն:
 
"Մենք հպարտ ենք միանալու IFC-ի “Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին”, որը մեզ ավելի շատ հնարավորություններ կտա միջազգային գործունեություն ծավալել մեր հաճախորդների հետ", ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Արտակ Հանեսյանը: “Առևտրա-վարկային երաշխիքներն այդպիսի մեծ հարգանք վայելող հաստատություններից, ինչպիսին IFC-ն է, հատկապես այս դժվարին ժամանակներում, ունեն դրական ազդեցություն մեր բանկի ընդլայնման գործում":
 
Հանեսյանը նշեց նաև, որ Ամերիաբանկը հույս ունի ընդլայնել իր առևտրա-վարկային գործունեությունը, մեծացնելով բանկի տրամադրած ծառայությունների արդեն իսկ լայն տեսականին: Վերջին երկու տարիների ընթացքում բանկն զգալիորեն աճել է և ձգտում է դառնալ առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկը Հայաստանում:
 
Կենտրոնական և արևելյան Եվրոպայում IFC-ի տնօրեն Սնեժանա Ստոյլջկովիչը նշեց.
Մենք ուրախ ենք սկսելու համագործակցություն Ամերիաբանկի հետ: Միանալով IFC-ի “Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին”, բանկը կօգնի հայաստանյան ընկերություններին նվաճել նոր շուկաներ և ընդլայնել արտաքին առևտուրը Հայաստանում:
 
 
IFC-ի “Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագիրը”, որը մեկնարկել է 2005 թվականին, աջակցում է զարգացող երկրների հետ առևտրին ամբողջ աշխարհում և խթանում է ապրանքների և ծառայությունների հոսքն այդ երկրների միջև: IFC-ն տրամադրում է մասնակի կամ լրիվ երաշխիքներ անհատական առևտրային գործարքների համար և ծածկում է 150 թողարկող բանկերի ռիսկ պարունակող վճարումները 72 երկրներում: Ծրագիրը թողարկող բանկերին հնարավորություն է տալիս ընդլայնել առևտրային գործարքների ծավալն ու արժեքը ավելացված հասունացման ժամկետների և մրցակցային գնային պայմաններից օգտվելու հնարավորության միջոցով:
 
____________________________________
 
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն մարդկանց համար հնարավորություններ է ստեղծում խուսափել աղքատությունից և բարելավել իրենց կենսամակարդակը: Մենք խթանում ենք կայուն տնտեսական աճ զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը և տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի հաղթահարման ծառայություններ գործարարներին ու կառավարությանը: Մեր նոր ներդրումները 2008թ.-ի ֆինանսական տարում կազմել են 16.2 միլիարդ դոլար, ինչը 34 տոկոսով ավելի է, քան նախորդ տարում: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք   www.ifc.org:
 
 
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը հանդիսանում է Հայաստանում ամենադինամիկ բանկերից մեկը և դասվում է երկրում ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքում:
 
Այն առաջին ներդրումային բանկն է Հայաստանում և սկսած 2007 թվականից տրամադրում է բանկային գործունեության ոլորտում նորարարական ապրանքներ և ծառայություններ` հատուկ համապատասխանեցված հաճախորդների կարիքները բավարարելու համար: Բանկը հիմնականում կենտրոնանում է կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեության և տնտեսության բոլոր հատվածներում փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման վրա: Ամերիաբանկը պատկանում է առաջատար ռուսական ներդրումային բանկային Տրոյկա Դիալոգ խմբի TDA հոլդինգզ լիմիթիդե ներդրումային ընկերությանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www2.ameriabank.am:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:23
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: