|
|
HERE AND BEYOND
|
|
|
"Ամերիաբանկ"-ՓԲԸ-ի շահույթը 2009թ.-ի I կիսամյակում կազմել է 0.6 մլրդ դրամ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
“Ամերիաբանկ” ՓԲԸ-ն ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով ապահովել է 555 մլն դրամի շահույթ հարկումից հետո, որով և զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Ստացված շահույթի 79.5 %-ը բաժին է ընկնում II եռամսյակին: Նախորդ տարվա I կիսամյակի համեմատությամբ Բանկի ընթացիկ տարվա շահույթը հարկումից հետո աճել է 5.4 անգամ, ընդ որում զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտներն աճել են 163.5 %-ով, իսկ գործառնական եկամուտները՝ 125.8 %-ով: Փաստենք, որ նախնական տվյալներով ՀՀ բանկային համակարգի շահույթը հարկումից հետո 2009թ.-ի I կիսամյակի արդյունքներով կազմել է 4.4 մլրդ դրամ՝ նվազելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 66 %-ով: Նշենք, որ 2008թ.-ի I կիսամյակի արդյունքներով եթե Բանկի շահութահարկի գծով ծախսերը կազմել են ընդամենը 37 մլն դրամ, ապա ընթացիկ տարվա I կիսամյակում շահութահարկի գծով ծախսերը կազմել են 302 մլն դրամ:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:23
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|