|
|
HERE AND BEYOND
|
|
|
Bloomberg համակարգում բացվել է "Ամերիաբանկ"-ՓԲԸ-ի պաշտոնական էջը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Bloomberg համակարգում բացվել է “Ամերիաբանկ”-ՓԲԸ-ի պաշտոնական էջը AMRB կոդով, որտեղ online ռեժիմով գնանշվում են պետական պարտատոմսերը, ՀՀ կորպորատիվ պարտատոմսերը, այդ թվում՝ նաև “Իմեքս գրուպ” ՍՊԸ-ի պարտատոմսերը, ներկայացվում են Բանկի կողմից ՀՀ դրամի նկատմամբ գնանշվող արտարժույթների սփոթ և ֆորվարդային փոխարժեքները, միջբանկային ավանդների և վարկերի, ինչպես նաև ռեպո և հակադարձ ռեպո գործարքների տոկոսադրույքները:
Ամերիաբանկն այն սակավաթիվ բանկերից է Հայաստանում, որն ունի էջ այդ հեղինակավոր տեղեկատվական համակարգում, որը ճանաչում ունի աշխարհում ֆինանսական տեղեկատվության ճշգրիտ և հավաստի ներկայացմամբ: Bloomberg տեղեկատվական գործակալությունը սպասարկում է աշխարհի ավելի քան 100 երկրի հաճախորդների, ներառում է մի քանի հազար տեղեկատվական պատուհաններ և Bloomberg News հատուկ բաժիններ, որով հաճախորդներին հնարավորություն է տալիս ընտրել ցանկացած տեղեկատվություն արժույթների, բաժնետոմսերի, ապրանքների, ֆյուչերների և օպցիոնների մասին, և բոլոր գնանշումներն ու նորությունները ներառվում են ռեալ ժամանակի ռեժիմով: “Ամերիաբանկ”-ը նախատեսում է մոտակա 3 ամսում ընդլայնել Bloomberg համակարգում ներկայացվող Բանկի ծառայությունների ցանկը: Bloomberg համակարգում “Ամերիաբանկ”-ի էջը արտաքին ներդրողներին հնարավորություն է ընձեռում, ցանկացած պահի, հաղորդակից լինելու Բանկի կողմից առաջարկվող ծառայություններին առնչվող տեղեկատվությանը:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:23
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|