HERE AND BEYOND
"Ամերիաբանկ"-ի VISA GOLD և MASTERCARD GOLD քարտերի եզակի հնարավորությունները ՀՀ բանկային համակարգում
Մամուլի կենտրոն

"Ամերիաբանկ"-ը շարունակում է նորամուծություններով հանդես գալ Հայաստանի ֆինանսական շուկայում: Ավելի քան մեկ ամիս է, ինչ բանկը հանրությանը ներկայանում է VISA GOLD և MASTERCARD GOLD քարտերի նոր առաջարկով: “Ամերիաբանկ”-ը միակն է ՀՀ բանկային համակարգում, որ առաջարկում է VISA GOLD և MASTERCARD GOLD քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայությունների տրամադրում՝ IAPA միջազգային զեղչային քարտ և ճանապարհորդական ապահովագրություն Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական ընկերության կողմից: Առաջարկվող լրացուցիչ ծառայությունների համար առանձին վճար չի գանձվում:

IAPA միջազգային զեղչային քարտն իր անդամներին ճանապարհորդության ժամանակ ընձեռում է մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ հյուրանոցային համարի նախօրոք անվճար պատվիրում, մինչև 50% զեղչ ավելի քան 80000 հյուրանոցների և մինչև 30% զեղչ մեքենաների վարձույթի 6 խոշորագույն միջազգային ընկերությունների ծառայություններից օգտվելիս, բեռների ապահով տեղափոխման երաշխիք /վերջինիս կորստյան դեպքում 48 ժամվա ընթացքում բեռը հայտնաբերվում է և վերադարձվում քարտապանին/ և այլն: Իսկ առաջարկվող ճանապարհորդական ապահովագրությունը հնարավորություն է տալիս հանգիստ ճանապարհորդել՝ վստահ լինելով, որ անհրաժեշտության դեպքում, աշխարհի ցանկացած երկրում կարելի է ստանալ անվճար բժշկական օգնություն: Այն տրամադրվում է 1 տարի ժամկետով և ընդունվում է դեսպանատների կողմից:

Նշենք նաև, որ VISA GOLD և MASTERCARD GOLD քարտերի վարկային գծի օգտագործված գումարի մարման արտոնյալ ժամկետը սահմանված է մինչև 51 օր: “Ամերիաբանկ”-ի VISA GOLD և MASTERCARD GOLD վարկային քարտերի ամբողջական փաթեթը հնարավորություն է ընձեռում անհոգ ճանապարհորդել և լավագույն ձևով հանգիստը կազմակերպել աշխարհի ցանկացած վայրում:

Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:23
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: