HERE AND BEYOND
Աճում է հաճախորդների վստահությունը "Ամերիաբանկի" նկատմամբ
Մամուլի կենտրոն

"Ամերիաբանկը" շարունակում է Հայաստանի ֆինանսական շուկայում հանդես գալ ֆիզիկական անձանց ավանդների 100%-ով ապահովագրման եզակի առաջարկով: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսից սկսված այս նախաձեռնությունը, ինչպես նաև օրեցօր աճող բանկի վարկանիշը, նպաստել են Բանկի ժամկետային ավանդների շեշտակի աճին: Ընթացիկ տարվա 5 ամսվա արդյունքներով Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 2.9 անգամ /միջին ամսական աճը՝ 38.4 %/, իսկ 31.05.09թ.-ի դրութամբ գրանցվել է ավանդների տարեկան աճ արդեն 5.3 անգամ: Ֆիզիկական անձանց ավանդների աճին զուգահեռ՝ աճել են նաև իրավաբանական աձանց ավանդները, համապատասխանաբար՝ 1.3 անգամ և 6.7 անգամ: Նշենք, որ Բանկը 2009թ. I եռամսյակի արդյունքներով ապահովել է ֆիզիկական անձանց ավանդների աճ 141.1 %-ով և այդ աճի տեմպով զբաղեցրել առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում, ընդ որում, նշված եռամսյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների միջին բանկային աճը կազմել է ընդամենը 16.2 %:

Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:23
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: