Աշխատանքային էթիկայի կանոններ
«Ամերիաբանկ» ՓԲԸ թիմում առավելագույնս կարևորվում և մեծ դեր ու նշանակություն է տրվում աշխատանքային էթիկայի կանոնների պահպանմանն ու զարգացմանը: Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է իր գործողություններում և մասնագիտական պարտականությունները կատարելիս և՛ գործընկերների, և՛ հաճախորդների հետ շփման ընթացքում հետևողական լինել արտաքին տեսքի, գործարար ոճի, խոսելաոճի, վարվելաձևի կանոնների պահպանմանը` համաձայն Բանկում ընդունված աշխատանքային էթիկայի կանոնների:
-
Ընդունելի է զուսպ, օրինակելի, հարգալից և բարեհամբույր վերաբերմունքը բանավոր և գրավոր շփումներում:
-
Պետք է բացառել անհարգալից վերաբերմունքի դրսևորումն անկախ զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև, թույլ չտալ այնպիսի իրավիճակների առաջացումը, որոնք կարող են վնասել Բանկի գործարար համբավը:
-
Հատկապես նորանշանակ կամ հաճախորդների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողների համար պարբերաբար իրականացվում են վերապատրաստումներ` վերջիններիս աշխատանքային էթիկայի կանոններին առավելագույնս իրազեկելու և Բանկում գործարար էթիկայի բարձր մակարդակի պահպանումն ապահովելու նպատակով:
-
Աշխատանքային էթիկայի կանոնների կոպիտ խախտման դեպքում աշխատողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների:
Քաղվածք էթիկայի և վարքագծի կանոնագրքից
Թարմացված է առ 21.07.2020 թ., 17:17