Անդրեյ Մկրտչյան - Տնօրենների խորհրդի նախագահ-Լիազոր անդամ

Ծնվել է 02.12.1973թ.-ին Երևան քաղաքում
Անդրեյ Մկրտչյանն Ամերիաբանկի հիմնադիրն է և Տնօրենների խորհրդի նախագահը:
Նա 20 տարի շարունակ հաջողությամբ ղեկավարում է Ամերիա անվան ներքո մի շարք ընկերություններ: Անդրեյ Մկրտչյանը կանգնած է եղել Հայաստանում ներդրումային բանկային և խորհրդատվական ծառայությունների ստեղծման ակունքներում: Նրա հարուստ փորձը ռազմավարական կառավարման ոլորտում դարձել է այդ ընկերությունների աճի ու զարգացման գրավականը: Նա առաջին գործարարն է Հայաստանից, ով դարձել է Համաշխարհային տնտեսական համաժողովի Նոր առաջնորդների ենթախմբերից մեկի հիմնադիր անդամը: Անդրեյ Մկրտչյանը նաև մի շարք մասնավոր և պետական կազմակերպությունների խորհուրդների անդամ է:
Անդրեյ Մկրտչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Արժանացել է Ամերիկայի տնտեսական ասոցիացիայի կրթաթոշակի՝ ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի տնտեսագիտական բաժնում ուսուցանելու համար, ինչպես նաև մասնակցել է մի շարք միջազգային ուսումնական հաստատություններում (Քինգսթոնի բիզնես դպրոց, Հարվարդի բիզնես դպրոց, INSEAD և այլն) կազմակերպված ղեկավարների վերապատրաստման դասընթացների:
Անդրեյ Մկրտչյանն ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից արժանացել է նաև պատվո շքանշանի՝ Հայ առաքելական եկեղեցու համար կատարած բարեգործական գործունեության համար:
Թարմացված է առ 01.06.2017 թ., 17:57