Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 54,385,935,000 (հիսունչորս միլիարդ երեք հարյուր ութսունհինգ միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ, որը բաժանված է թվով 116,959 (մեկ հարյուր տասնվեց հազար ինը հարյուր հիսունինը) հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 465,000 (չորս հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով:
 
Բաժնետերերի Ընդհանուր Ժողովը Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է:
Բաժնետերերի Ընդհանուր ժողովը կազմված է Բանկի բոլոր բաժնետերերի կամ նրանց կողմից նշանակված և նրանց լիազորություններով գործող ներկայացուցիչներից:
Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի մասնակցելու իրավունք ունեն Բանկի հասարակ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը կամ լիազորված անվանատերերը, Տնօրենների խորհրդի անդամները, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը, Բանկի Տնօրինության անդամները, Բանկի ներքին աուդիտի ղեկավարը, Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները:

Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի իրավասությունները սահմանված են Բանկի կանոնադրությամբ (տե'ս կանոնադրությունը):

Բաժնետերերի Ընդհանուր Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկող բաժնետերերի ընդհանուր ձայների 3/4-ով, ընդ որում Բաժնետերերի ժողովի որոշումներն իրավաբանական ուժ կունենան, եթե պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Բանկի ներքին իրավական ակտերով և Բաժնետերերի պայմանագրով նախատեսված պահանջները:


Թարմացված է առ 17.06.2021 թ., 15:08

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352

Մեծ Բրիտանիայում`

+448000465400

* Զանգի հնարավորությունը

հասանելի է տվյալ երկրի տարածքից

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2021. All rights reserved.