|
|
HERE AND BEYOND
|
|
|
Օտարերկրյա պետությունների թղթադրամների ընդունման վերաբերյալ մեթոդական ուղեցույց
|
|
|
Մամուլի կենտրոն
|
Հարգելի՛ հաճախորդներ,
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդունում է օտարերկրյա պետությունների (օտարերկրյա պետությունների խմբի) այն թղթադրամները (խոսքը վերաբերում է միայն ԱՄՆ դոլարին (USD), Եվրոյին (EUR), Բրիտանական ֆունտ ստեռլինգին (GBP), Շվեյցարական ֆրանկին (CHF), Կանադական դոլարին (CAD), Ռուսական ռուբլի (RUB) և Ավստրալական դոլարին (AUD)), որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին.
Արտարժութային թղթադրամները համարվում են վճարունակ, սակայն հնամաշ, եթե.
-
վնասված են (ունեն 0,5 սմ և ավելի պատռվածքներ)
-
ամբողջական չեն, սակայն պահպանվել է թղթադրամի ընդանուր մակերեսի՝ 80%-ից ավելին (թղթադրամի ընդհանուր մակերեսի 80%-ից ավելին ամբողջական է)


-
ունեն սոսնձված կամ այլ կերպ փակցված (օրինակ` կպչուն ժապավենով) անկյուններ կամ այլ հատվածներ
-
որոնց վրա առկա են բծեր, գրառումներ (թվեր, գրառումներ թղթադրամի այն մասում, որտեղ չկա պատկեր, այդ թվում՝ նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո երևացող)

-
ունեն դրոշմի և դրոշմակնիքի՝ չորսից ավելի հետքեր թղթադրամի դարձերեսի վրա (ոչ ավելի, քան 3 սմ ), իսկ դիմերեսի վրա երկուսից ավել փոքր հետքեր
-
թղթադրամի վրա գրվածը գերազանցում է 1,5 սմ
-
5 հատ փոքր ասեղի չափ կամ աննշան ծակծկված են
-
դակված,
-
մինչև 1995թ. և ներառյալ տարեթվերին թողարկված ԱՄՆ դոլարի թղթադրամներ են:



Հնամաշ թղթադրամները, Ամերիաբանկի կողմից գնվում են՝ կիրառելով տվյալ պահին հնամաշների համար գործող սակագները:
Արտարժութային թղթադրամները համարվում են պիտանի շրջանառության համար, եթե.
-
պահպանվել են հիմնական վավերապայմանները՝ թողարկողի անվանումը, դրամանիշի համարը և սերիան, անվանական արժեքը թվերով և տառերով, դիմերեսի և դարձերեսի հիմնական պատկերը
-
առկա են կեղծիքի դեմ պաշտպանիչ նշանները (օրինակ` մագնիսային նշաններ՝ թղթի մեջ ներկառուցված գունավոր մանրաթելեր, ներառյալ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո տեսանելի մանրաթելերը, բազմերանգ ներդրված մանրաթելերը, պաշտպանիչ ներգծերը, մանրատառաշարը և այլն)
-
դրամանիշը վնասված չէ, առկա չեն վավերապայմանների քերման կամ ջնջման հետքեր:
Թղթադրամները ենթակա չեն գնման կամ փոխանակման, եթե
-
գունաթափված են կամ ներկոտված,
-
կրում են ջերմային, քիմիական, խոնավության ազդեցության հետքեր,
-
Պահպանված չէ ամբողջական թղթադրամի 80 տոկոսը
Թղթադրամները համարվում են անվճարունակ եթե.
-
կրում են պաշտպանական հատկանիշների միտումնավոր հեռացման հետքեր`հեռացված է փայլաթիթեղը (կինեգրաման), պատուհանաձև կամ թաքնված ներգիծը և այլն
-
ամբողջությամբ բացակայում է թղթադրամի փայլաթիթեղը պարունակող հատվածը` անկախ թղթադրամի ամբողջական ընդհանուր մակերեսի 80%-ը պահպանված լինելը:
Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|