HERE AND BEYOND
Ամերիա Հեռախոսային Բանկինգ
Մամուլի կենտրոն

Ամերիա Հեռախոսային Բանկինգը հաճախորդների հեռահար սպասարկման ծառայություն է, որը թույլ է տալիս, առանց Բանկ այցելելու, աշխարհի ցանկացած կետից հեռախոսակապի միջոցով օգտվել մի շարք բանկային ծառայություններից:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ այցելել Ամերիաբանկ և ստորագրել պայմանագիր, որից հետո Ձեր նշած բջջային հեռախոսահամարով կստանաք Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայության գաղտնաբառը:

Ծառայությունը հնարավորություն է տալիս.

1. Ստանալ տեղեկատվություն.

  • բանկային հաշիվների ընթացիկ մնացորդների, շրջանառության և կատարված գործարքների վերաբերյալ,
  • վարկերի մնացորդների ու մարման ժամանակացույցի վերաբերյալ,
  • ավանդների մնացորդների ու կուտակված տոկոսագումարների չափի վերաբերյալ:

2. Սահմանել (համաձայնեցնել) արտարժույթի առքուվաճառքի գործարք կատարելու նպատակով գործարքի մեծությունն ու փոխարժեքը հեռախոսակապի միջոցով.

 Հաշվի շրջանառության վերաբերյալ հեռախոսով տեղեկատվության տրամադրում

 10 000 դրամ տարեկան

Փոխարժեքի ֆիքսում անվճար
Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: