Ամերիաբանկը Ձեզ է առաջարկում էլեկտրոնային առևտրի կազմակերպման
հարմարեցված և շահավետ լուծումներ` ապահովելով տեղական և միջազգային
վճարային քարտերով առցանց վճարումների ընդունման գործընթացը:
Ինտերնետ էքվայրինգ` բոլոր հարթակներում
 |
 |
Վճարումներ կայքում, ինտերնետ-խանութներում |
Վճարումներ բջջային հավելվածներով |
VISA, MasterCard և ArCa վճարային քարտերով առցանց վճարումներ ընդունելու և առևտրի/սպասարկման կետերի ինտերնետային կայքերի կարգաբերման գործընթացն առավել դյուրին դարձնելու նպատակով Ամերիաբանկը մշակել է բացառիկ և անվճար ծրագրային գործիք՝ vPOS (վիրտուալ POS տերմինալ), որը հնարավորություն է ընձեռում առևտրային կետերին խուսափել լրացուցիչ և ժամանակատար ծրագրավորման, կարգաբերման, սերտիֆիկացման, ինչպես նաև հետագա փոփոխությունների խնդիրներից` ստանալով քարտերով առցանց վճարումներ ընդունելու արագ և անվտանգ հնարավորություն:
Ինչո՞ւ միանալ Ինտերնետ Էքվայրինգի ծառայությանը
 |
 |
 |
Վաճառքի ծավալների աճ`
առցանց վճարող գնորդների
ներգրավման արդյունքում |
Քարտերով վճարումների
հաշվարկների
վարման դյուրին գործընթաց |
Վճարումների
3D Secure/Secure
Code անվտանգություն |
Ինչո՞ւ Ամերիաբանկ
-
Առևտրային կետի գրանցման բացառիկ պարզեցված գործընթաց Ամերիաբանկի vPOS ծրագրային գործիքի միջոցով
-
Ինտերնետի միջոցով իրականացվող վճարումների 3D Secure/Secure Code անվտանգություն
-
Տեխնիկական սպասարկման, ծրագրային թարմացումների արդյունավետ սխեմա առևտրային կետի և Ամերիաբանկի անմիջական համագործակցությամբ` առանց պրոցեսինգային կենտրոնի օղակի
-
Բանկի տեխնիկական մասնագետների լիարժեք խորհրդատվություն և աջակցություն
-
Անհատական մոտեցում՝ հիմնված յուրաքանչյուր գործընկերոջ բիզնես ի յուրահատկությունների վրա
-
Քարտի կցման (Card Binding) և պարբերական վճարումների (Recurrent payments) հնարավորություն
Ընձեռե՛ք Ձեր հաճախորդներին հեշտ և ապահով վճարումներ կատարելու հնարավորություն…
Գործընթացը սկսվում է գործընկերոջ՝ Էքվայրինգի համար Բանկ դիմելու պահից: