|
|
HERE AND BEYOND
|
|
|
Փոքր և միջին բիզնեսի վարկեր
|
|
|
Մամուլի կենտրոն
|

Պարզ, արագ և ճկուն ֆինասնավորում Ամերիաբանկից, և Ձեր բիզնեսը կայուն է ու զարգացող:
-
ՓՄՁ վարկեր մինչև 1 500 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արտարժույթ
-
Էներգախնայողություն ապահովող ներդրումների համար վարկի 10%-ի հետվերադարձի հնարավորություն (համապատասխան փաստաթղթերով և հաշվարկներով էներգախնայողության մակարդակը հիմնավորելու դեպքում)
-
Մինչև 1 տարի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ
-
Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար տրամադրվում են վարկեր անկանխիկ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:
-
Վարկը տրամադրվում է միանվագ կամ փուլերով:

Վարկերը կարող են տրամադրվել փոփոխվող/լողացող տոկոսադրույքներով, որոնց դեպքում կնքվում են լրացուցիչ համաձայնագրեր տոկոսի փոփոխուն բաղադրիչի վերաբերյալ:

Վարկի համար որպես գրավ կարող են ընդունվել`
-
դրամական միջոցներ, ՊԿՊ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
-
հիմնական միջոցներ (անշարժ, շարժական), երաշխիքներ և երաշխավորություններ,
-
դրամական հոսքեր, շրջանառու միջոցներ կամ խառը գրավ:
Գրավի գնահատում.
Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գնահատման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13.000 -30.000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից:Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:
Գրավի ձևակերպում.
-
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:
-
նոտարական վճար – միանվագ 14.000-16.000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,,
-
նոտարական վճար – միանվագ 13.000-20.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,
-
միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
-
անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26.000 ՀՀ դրամ
-
ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ:
Գրավի ապահովագրություն.
Տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի/մնացորդի չափով: Գրավը պետք է ապահովագրվի Բանկի հետ համագործակցող անկախ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Ապահովագրվում են անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները՝ պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն (ըստ անհրաժեշտության): Ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից:
Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|