|
|
HERE AND BEYOND
|
|
|
Վարկեր խոշոր բիզնեսի համար
|
|
|
Մամուլի կենտրոն
|

Խոշոր բիզնեսը պահանջում է խոշոր ջանքեր, իսկ որպեսզի այն է′լ ավելի ընդլայնվի ու զարգանա, անհրաժեշտ է նաև խոշոր օժանդակություն:
Ձեր խոշոր բիզնեսի բարգավաճման համար մենք տրամադրում ենք վարկ՝ սկսած 1,500,000 ԱՄՆ դոլարից կամ համարժեք այլ արժույթից (առավելագույն սահմանը կարող է լինել մինչև ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված` մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով թույլատրելի սահմանաչափը): Նշենք, որ Ամերիաբանկն ունի ՀՀ բանկային համակարգում ամենամեծ կանոնադրական կապիտալը, ինչը զգալիորեն մեծացնում է ՀՀ ԿԲ նորմատիվով թույլատրելի վարկի սահմանաչափը:

Վարկերը կարող են տրամադրվել փոփոխվող/լողացող տոկոսադրույքներով, որոնց դեպքում կնքվում են լրացուցիչ համաձայնագրեր տոկոսի փոփոխուն բաղադրիչի վերաբերյալ:

Վարկը տրամադրվում է անկանխիկ ՀՀ դրամով կամ այլ արժույթով: Վարկը կարող եք ստանալ միանվագ կամ փուլերով:
Վարկի համար որպես գրավ կարող են ընդունվել.
-
դրամական միջոցներ, ՊԿՊ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ
-
հիմնական միջոցներ (անշարժ, շարժական), երաշխիքներ և երաշխավորություններ
-
դրամական հոսքեր, շրջանառու միջոցներ կամ խառը գրավ
Գրավի գնահատում.
Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գնահատման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13.000 -30.000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից:Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:
Գրավի ձևակերպում.
-
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:
-
նոտարական վճար – միանվագ 14.000-16.000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,,
-
նոտարական վճար – միանվագ 13.000-20.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,
-
միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
-
անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26.000 ՀՀ դրամ
-
ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ:
Գրավի ապահովագրություն.
Տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի/մնացորդի չափով: Գրավը պետք է պահովագրվի Բանկի հետ համագործակցող անկախ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Ապահովագրվում են անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները` պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն (ըստ անհրաժեշտության): Ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից:
Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|