Ինտերնետ բանկինգը (
online.www2.ameriabank.am) բանկի հաճախորդների հեռահար սպասարկման համակարգ է, որը թույլ է տալիս աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահի, ինտերնետի միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից` առանց բանկ այցելելու: Համակարգի անվտանգությունն ապահովելու համար ընտրված են ժամանակակից միջոցներ, որոնք ամբողջովին ապահովում են իրականացվող գործարքների անվտանգությունը, իսկ փոխանցվող տեղեկատվությունն ամբողջությամբ գաղտնագրվում է: Գործարքների ստորագրման և հաճախորդների նույնականացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերը (token) կամ, այժմ արդեն, նոր ծրագրային ապահովում`
AmeriaToken հավելվածը:
Համակարգը հնարավորություն է տալիս.
1. դիտել.
-
բանկային հաշիվների ընթացիկ մնացորդներն ու շրջանառությունը,
-
վարկերի մնացորդներն ու մարման ժամանակացույցը
-
ավանդների մնացորդներն ու կուտակցված տոկոսները
-
արտարժուրթային փոխարժեքները
2. կատարել.
-
փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս,
-
արտարժութային փոխանակումներ,
3. ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի հաղորդագրություններ:
Ինտերնետ-բանկինգի նոր ֆունկցիոնալ հնարավորությունները
-
Կանխիկ գումարի տրամադրման հայտ
-
Պլաստիկ քարտի վերաթողարկման հայտ
-
Պլաստիկ քարտ թողարկելու հայտ
-
Պլաստիկ քարտով կատարվող գործառնությունների մասին հաղորդագրության միջոցով ծանուցվելու կամ ծանուցվելուց հրաժարվելու մասին հայտ
-
Տեղեկանքների և այլ փաստաթղթերի ստացման հայտ
-
Անձնական տեղեկատվության փոփոխություն
Համակարգն իրավաբանական անձանց համար ապահովում է մեկ հաճախորդին մի քանի օգտագործողների տրամադրման (տնօրենի, գլխավոր հաշվապահի և այլն) և իրավասությունների տարանջատման, ինչպես նաև` գործարքների կրկնակի ստորագրման հնարավորություն: Թույլ է տալիս աշխատել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ստեղծել նաև փաստաթղթերի ձևանմուշներ:
Համակարգն ապահովում է հասանելիություն տաբեր տեղեկատուների` ՀՀ բանկեր, արժույթներ, BIC Directory և IBAN ստանդարտներ:
Ինտերնետ Բանկ համակարգի ծառայությունից օգտվելու սակագները
Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով
|
Բանկ-Հաճախորդ համակարգով
|
10,000 ՀՀ դրամ ամսական (գանձումը իրականացվում է եռամսյակային կտրվածքով, օրացուցային եռամսյակին հաջորդող ամսվա առաջին շաբաթվա ընթացքում)
|
Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով
|
|
Հաշիվների քաղվածքներ և գործարքներ դիտելու իրավունքով
|
անվճար
|
Մինչև 2 օգտագործող գրանցելու դեպքում
|
|
Գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքերից որևէ երկուսը կամ Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման երկու կոդ6
|
Տարեկան 10,000 կամ ամսական 1,000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ
|
Լրացուցիչ օգտագործող գրանցելու դեպքում (3-րդ օգտագործողից սկսած)
|
1,000 ՀՀ դրամ ամսական` ներառյալ համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքերից որևէ մեկը կամ Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման մեկ կոդ` ըստ հաճախորդի ընտրության
|
Ծածկագիր գեներացնող սարքի տրամադրում (կորցնելու կամ վնասելու դեպքում), սարքի տեսակի փոխարինում
|
3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ
|