Դուք ցանկանում եք ապահովագրել Ձեր գումարներն արժութային ռիսկերից և պահում եք դրանք տարբեր արժույթներով: Ամերիաբանկն առաջարկում է գումարների պահպանման այլընտրանքային տարբերակ` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ:
Ոսկու արժեքը գիտենք բոլորս: Ժամանակը ոսկի է, իսկ ոսկին ժամանակ չի ճանաչում:
Առարկայազուրկ մետաղական հաշիվը հաճախորդի անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է, որի համար նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց ոսկու այլ անհատական տվյալների:
Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել Ձեր խնայողությունները, այլ նաև օգտվել մի շարք առավելություններից`
1. ի տարբերություն դրամական միջոցները տարբեր արժույթներով պահպանման.
-
Միջազգային շուկաներում ոսկու արժեքի բարձրացման շնորհիվ գումարներ վաստակելու հնարավորություն,
-
Արժույթների փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում:
2. ի տարբերություն ֆիզիկական ոսկու.
-
Ապահովություն ոսկու ֆիզիկապես գնման դեպքում առկա զեղծարարություններից` կապված ոսկով հարգի և իսկության հետ,
-
Ոսկով առքուվաճառք իրականացնելիս ժամանակի կորստից խուսափում,
-
Առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն,
-
Իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով:
3. Բացի վերոնշյալ առավելություններից, Դուք հնարավորություն կունենաք Ձեր ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների:
Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման պայմաններ.
-
Մետաղական հաշիվները բացվում են ֆիզիկական անձ և կորպորատիվ հաճախորդների համար:
-
Հաշիվները բացվում են միայն 999.9 հարգի ոսկով:
-
Հաշվի նվազագույն մնացորդը սահմանվում է 0 գրամ:
-
Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամ ճշտությամբ:
-
Այս հաշվին ոսկու մուտքագրումն իրականացվում է Բանկից անկանխիկ ոսկի գնելով կամ երրորդ անձանց/Ձեր այլ մետաղական հաշվից անկանխիկ փոխանցման միջոցով:
-
Մետաղական հաշվից ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկի կողմից սահմանված գնանշման համաձայն Բանկին վաճառելու կամ Ձեր այլ/երրորդ անձանց անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցում կատարելու միջոցով:
-
Մետաղական հաշիվներով գործառնություննրեը չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
-
Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է Ձեր գործարքի էական պայմաններ /գինը, կատարման ժամկետը և կշիռը/ պարունակող հայտի հիման վրա:
-
Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք հիմք են ընդունվում հաշվով իրականացվող գործարքներ իրականացնելիս:
-
Առարկայազուրկ մետաղական հաշվով իրականացվող ներբանկային փոխանցումներն իրականացվում են անվճար, իսկ դեպի ՀՀ այլ բանկեր և արտերկիր փոխանցումների համար սահմանված են պայմանագրային սակագներ:
Պայմաններ և սակագներ