HERE AND BEYOND
Ներդրումային վարկեր ֆիզիկական անձանց համար
Մամուլի կենտրոն


Վարկի նպատակը ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն և/կամ բաժնեմասնակցություն ձեռք բերելն է իրավաբանական անձի առկա բաժնեմասերի/բաժնետոմսերի գնման և/կամ նոր բաժնեմասերի/բաժնետոմսերի թողարկմանը բաժանորդագրվելու միջոցով, ինչը ենթադրում է ընգրկվել ՀՀ տարածքում գործող բիզնեսներում, այդ թվում սարքավորումներ կամ այլ հիմնական միջոցներ ձեռք բերելու և ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի որևէ եղանակով ՀՀ բիզնեսներում ներգրավվելու, ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով թույլատրելի որևէ պայմանագրի կնքմամբ: Սույնը ներառում է նաև ՀՀ-ում գործող կամ հիմնադրվող կոոպերատիվներում գույքային փայավճարների կատարումը: 

 

«Վարկային արձակուրդի» մասին

                 

 

 Ներդրումային վարկ    

 

Նպատակ

Նպատակ

ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն և/կամ բաժնեմասնակցություն ձեռք բերելու` իրավաբանական անձի առկա բաժնեմասերի/բաժնետոմսերի գնման և/կամ նոր բաժնեմասերի/բաժնետոմսերի թողարկմանը բաժանորդագրվելու միջոցով

 

Ընգրկվել ՀՀ տարածքում գործող բիզնեսներում, այդ թվում սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների ձեռքբերելու և ՀՀ օրենսդրությամբ թուլատրելի որևէ եղանակով դրանցով ՀՀ բիզնեսներում ներգրավվելու, ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով թույլատրելի որևէ պայմանագրի կնքմամբ: 
 Սույնը ներառում է նաև ՀՀ-ում գործող կամ հիմնադրվող կոոպերատիվներում գույքային փայավճարների կատարումը:

 

Հաճախորդի անձնական տվյալներ

Հաճախորդի (համավարկառուի/երաշխավորի)  տարիք

18-65 տարեկան, պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը, գերազանցելու դեպքում վարկը տրամադրվում է համավարկառուի/երաշխավորի առկայությամբ, այս դեպքում որպես ընդունելի տարիք նույնպես ընդունվում է 18-65 տարեկանը, պայմանով, որ  պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի/երաշխավորի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը:
   Եթե վարկի պայմաններով սահմանված է պարտադիր համավարկառուի կամ երաշխավորության պահանջ (բացառությամբ OTI ցուցանիշի հաշվարկում ներառված եկամուտների առնվազն 70% տիրապետող անձանց համավարկառության կամ երաշխավորությունների), ապա ֆիզիկական անձ երաշխավորի կամ համավարկառուի համար որպես ընդունելի տարիք նույնպես սահմանվում է 18-65 տարեկան, պայմանով, որ պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի/երաշխավորի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը:

 

Ռեզիդենտություն

ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

 

Վարկի պայմաններ

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

 

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

3,000,000 ՀՀ դրամ-150,000,000 ՀՀ դրամ

5,000 ԱՄՆ դոլար-300,000 ԱՄՆ դոլար

5,000 Եվրո-300,000 Եվրո

 

Ժամկետ (ամիս)

 36-60

 

Տարեկան տոկոսադրույք

Ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 13-րդ ամսվանից)

Հաստատուն տոկոսադրույք

Ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 13-րդ ամսվանից)

Հաստատուն տոկոսադրույք

Ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 13-րդ ամսվանից)

Հաստատուն տոկոսադրույք

 

Հաստատուն բաղադրիչ`5.5%+ փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք) 

15.0%

Հաստատուն բաղադրիչ`9.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք) 

12.0%

Հաստատուն բաղադրիչ`8.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք) 

10%

 

Ժամկետ (ամիս)

61-120

 

Տարեկան տոկոսադրույք

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Հաստատուն տոկոսադրույք

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Հաստատուն տոկոսադրույք

 

Հաստատուն բաղադրիչ`5.75%+ փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք) 

Հաստատուն բաղադրիչ`9.75% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք) 

12.25%

Հաստատուն բաղադրիչ`8.75 + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք) 

10.25%

 

Ժամկետ (ամիս)

121 - 240

 

Տարեկան տոկոսադրույք
 

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ճշտգրտվող հաստատուն տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

 

Հաստատուն բաղադրիչ`6.0%+ փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք) 

Հաստատուն բաղադրիչ`10.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք) 

Հաստատուն բաղադրիչ`9% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք) 

 

Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

Հաճախորդի ցանկությամբ գույքի Ապահովագրությունը Բանկի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը ավելացվում է Բանկի կողմից սահմանված հետևյալ վերադիրների չափով`                                                                                                                • 
 • Ավտոտրասպորտային միջոց 2.5
 • Հիմնական միջոց 0.5,
 Անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 0.05%` հաշվի առնելով ընդհանուր գրավային ապահովման մեջ յուրաքանչյուր գույքի տեսակի տեսակարար կշիռը:

 

Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%

 


 Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ապահովվածության (վարկ/գրավ)  ցուցանիշի շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է  +0.25%:

 

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից (հայտարարագրված եկամտի գծով սահմանված չափանիշների, OTI և OSM ցուցանիշներից     որևէ մեկի կամ դրանց ցանկացած համադրության) շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:

 

Հաճախորդի կողմից առանց վարկի վաղաժամկետ մարման վճարի տարբերակ նախընտրելիս վարկի տոկոսադրույքը սահմանվում է +2% (կիրառելի չէ դրամական միջոցով/պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում):

 

 

 

Այլ շեղումների դեպքում տոկոսադրույքը կարող է սահմանվել +0.25%: 

 

 

Վարկի տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 0.5%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ

 

 

Վարկառուի կողմից վարկի գումարի կանխիկացում

ՀՀ դրամ - Անվճար                                                                                                                                                                                          Արտարժույթ - 1%:  

 

Վարկի մարման եղանակներ


 Մարման եղանակ

Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)

 

Դիֆերենցված (վարկի գումարը վճարվում է հավասարաչափ, տոկոսագումարը նվազում է` հաշվարկվելով մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարի մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ)

 

Խառը (հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դիմամիկան, սակայն այնպես, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվող մայր գումարը հավասար լինի առնվազն վարկի պայմանագրային գումարի 5%-ին, տոկոսագումարը վճարվում է ամսական պարբերականությամբ)

 

Ապահովվածություն

Գրավադրվող գույքի նկարագրություն

Գրավի առարկա կարող է հանդիսանալ Բանկի համար ընդունելի անշարժ գույք, տրանսպորտային միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:

 

Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն սահմանաչափ (անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի և հիմնական միջոցի դեպքում որպես արժեք  հիմք է ընդունվում լիկվիդային արժեքը)

Վարկի ապահովություն հանդիսացող գրավի առարկաների արժեքը ներառվում է վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում հետևյալ առավելագույն սահմանաչափերով ըստ յուրաքանչյուր գրավատեսակի.
 1. անշարժ գույք. Երևանում գտնվող գույքի համար` 80%, Երևանից դուրս գտնվող գույքի համար` 70% 
 2. տրանսպորտային միջոց` 60%
 3. հիմնական միջոց` 40%, բայց ոչ ավելի քան ընդհանուր գրավի մեջ 30%-ը
 4. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում` 80%
 5. դրամական միջոց Ամերիաբանկում/ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից.
 -նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 90%
 -այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 70%

 

Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը

ՀՀ և ԼՂՀ մայրաքաղաքներ և մարզկենտրոններ, ինչպես նաև Աբովյան, Էջմիածին, Ջրվեժ, Առինջ, Ձորաղբյուր, Ծաղկաձոր, Դիլիջան , Քաջարան և Ջերմուկ քաղաքներ

 

Գրավադրվող տրանսպորտային միջոցի տարեթիվը

Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 տարի`
 բացառությամբ ռուսական, չինական և պարսկական արտադրության տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 8 տարի

 

Գրավադարվող գույքի գնահատում

Գրավադրվող գույքը գնահատվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից:

 

Գրավադրվող Տրանսպորտային միջոցների գնահատումը իրականացվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից:

 

Լրացուցիչ ապահովում

Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

 

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Գույքի ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի, տրանսպորտային և հիմնական միջոցների ապահովագրությունն իրականացվում է  ամբողջ ժամկետի ընթացքում.
 1. Հաճախորդի կողմից`  առնվազն վարկի մնացորդի չափով
 2. Բանկի կողմից` վարկի մնացորդի չափով
 Բանկի կողմից ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները. 
 • Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնացող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր: 
 • Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ
  • Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ

 
 

Պահանջվող փաստաթղթեր

Պահանջվող փաստաթղթեր

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

 

• Վարկի հայտ-դիմում

 

• Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)

 

 • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի պատճեն

 

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

 

 • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր 

 

 • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)

 

• Գրավադրվող տրանսպորտային միջոցի հաշվառման/գրանցման վկայագիր և սեփականության վկայական (բնօրինակները)

 

• Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը

 

• Գրավադրվող հողատարածքի գեոդեզիական չափագրումը**

 

•Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի/ տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ

 

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր. 

 

•  Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում է ըստ պահանջի

 

• Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերը (բնօրինակները)

 

• Գրավադրվող գույքի սեփականատերերի Ամուսնության (ամուսնալուծության,  (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը 

 

• Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)

 

•Տեղեկանք Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ 

 

•Հիմնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ

 

• Անշարժ գույքի/Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր 

 

• Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

 

 

Վարկի վաղաժամկետ մարման վճար

Վարկի ժամկետի առաջին 3 տարվա ընթացքում Վարկի լրիվ կամ մասնակի վաղաժամկետ մարման դեպքում վճարվում է   ժամկետից շուտ վճարած գումարի 5%-ը:

 

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը: 
 Տույժ՝ ժամկետանց Վարկի  և Տոկոսագումարի 0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար։

 

Այլ վճարներ

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ

• ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար,
 • Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի/տրանսպորտային միջոցի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար
 • Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ Տեղեկանքի վճար

 

**Գեոդեզիական չափագրումը պահանջվում է (բացառությամբ պարսպապատ և տնամերձ հողատարածքների), եթե.
 - հաճախորդը դիմել է 50 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկի համար և
 - հողատարածքի գրավի դիմաց հաշվարկվող վարկային սահմանաչափի մասնաբաժինը ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափում գերազանցում է 30%:  Ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափ է համարվում ընդունելի վարկ/գրավ հարաբերակցության սահմաններում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ հաճախորդին հասանելի և տվյալ պահին տրամադրման ենթակա վարկային միջոցների հանրագումարը:

 

***Փաստացի տոկոսադրույքի մեծությունը/արժեքը կարող է վերը նշվածից տարբերվել, եթե առկա են հետևյալ գործոնները կամ դրանցից որևէ մեկը.
 -Հաճախորդի ցանկությամբ գույքի ապահովագրությունն Բանկի կողմից իրականացվելու դեպքում
 -Վարկի մարումների դիֆերենցված կամ խառը եղանակն ընտրելու դեպքում
 -Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից շեղման դեպքում
 -Լրացուցիչ գույք գրավադրելու դեպքում
 -Այլ շեղումների դեպքում

 

 

 

 

Գրավադրվող գույքի գնահատում

 

Գրավադրվող գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից` հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13,000 -30,000 ՀՀ դրամ կախված գույքի տեսակից: Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով: Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունները ցանկը ներկայացված է ստորև հղմամբ:

 

 

 

Գրավադրվող գույքի ապահովագրություն

 

Գրավադրվող գույքի ապահովագրությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, Բանկի կողմից` վարկի մնացորդի չափով, Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի չափով:

 

Բանկի կողմից ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները` 

  • ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնացող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր, 
  • ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ,
  • տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ:

 

 
 
Հաճախորդը վճարում է նաև այլ ծառայությունների համար`
 
  • նոտարական վճար – միանվագ 14,000-16,000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,
  • նոտարական վճար – միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,
  • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գնման իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական` 3,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական` 21,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ,
  • առևտրային նշանակության անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական` 41,000 ՀՀ դրամ (եթե ձեռքբերվող և գրավադրվող մակերեսը գերազանցում է 200քմ-ը) և 50,000 ՀՀ դրամ,
  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5,000 ՀՀ դրամ:

 

 

Պահանջվող փաստաթղթեր

 

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
  •  Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի պատճեն

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր 
  • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)
  • Գրավադրվող տրանսպորտային միջոցի հաշվառման/գրանցման վկայագիր և սեփականության վկայական (բնօրինակները)
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը
  • Գրավադրվող հողատարածքի գեոդեզիական չափագրումը
  • Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի/ տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր. 

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում է ըստ պահանջի
  • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերը (բնօրինակները)
  • Գրավադրվող գույքի սեփականատերերի Ամուսնության (ամուսնալուծության,  (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը 
  • Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Տեղեկանք Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ 
  • Հիմնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Անշարժ գույքի/Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր 
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով
 
 
Վարկի սպասարկման սակագներ
 
 
Վարկի սպասարկման, այդ թվում` վարկի պայմանների և գրավի առարկայի փոփոխման սակագները ներկայացված են ստորև հղմամբ:
 
  • Վարկի սպասարկման սակագներ

 

 

Տեղեկատվություն երաշխավորի համար

 

Երաշխավորն ինքն է կրում վարկի մարման պատասխանատվությունը, երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունը, ապա վարկի չմարված մասի պարտավորությունները տարածվում են Երաշխավորի վրա:

Երաշխավորն իրավունք ունի ստանալ հատուցում վարկառուից վարկի վճարման համար, այսինքն՝ կարող է վարկառուից պահանջել հատուցում վարկատուին վճարած գումարի տոկոսներն ու վարկառուի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ կրած այլ վնասները:

Վարկատուն պարտավոր է Երաշխավորին նախազգուշացնել վարկի մարման վերաբերյալ այսինքն՝ երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունը, ապա Երաշխավորը պարտավոր է վարկատուի կողմից այդ մասին նախազգուշացվելուց հետո երաշխավորության պայմանագրով սահմանված ժամկետում մարել վարկի չմարված պարտավորությունը:

Երաշխավորը կարող է հայտնվել «ՎԱՏ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ»  այսինքն՝ վարկառուի կողմից վարկի չմարման դեպքում Երաշխավորը կարող է գրանցվել Վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է վարկային պատմությունը: Դա կարող է խոչընդոտել Երաշխավորին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

 

 

Քաղվածքներ 

 

Վարկային հաշիվների քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: Քաղվածքները տրամադրվում են փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով «Ինտերնետ-Բանկ» համակարգի միջոցով, կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: 

 

Քաղվածքների, տեղեկատվական նյութերի և կրկնօրինակների տրամադրման միջնորդավճար 

Սակագին

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում

անվճար

1 տարուց ավել վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի տրամադրում կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում7

5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր հաշվի յուրաքանչյուր տարվա քաղվածքի համար

Թղթային ձևով պահվող կամ 1 տարուց ավել վաղեմություն ունեցող էլեկտրոնային եղանակով պահվող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում

5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Տեղեկանքների տրամադրում

 

3 ամիս և ավել հաշվետեր հաճախորդներին 3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ 6

3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

Մինչև 3 ամսվա հաճախորդներին

5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ 6

 

Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ:

 

Ուշադրություն.

ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

 

Ուշադրություն.

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1-ԻՑ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

 

Ժամկետանց  պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • տույժ/տուգանքներ,     
  • տոկոսագումարներ,    
  • մայր գումար:
 

Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ: 

 

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ և ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ:

 
Ուշադրություն.
Արտարժույթով տրամադրվող վարկերի գծով արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա, տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից: 
 
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսանում պայմանագրի կնքման օրվա կամ նախորդող աշխատանքային օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը:
 
Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և վարկի մարման եղանակի հիման վրա:

 

 

Վարկի մարման եղանակները հետևյալն են՝

 

  • Դիֆերենցված/ Մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկի մարման եղանակ, որի դեպքում հաճախորդը վճարում է յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, սակայն տոկոսավճարները անհավասարաչափ են: Այս դեպքում վարկի սկզբում ընդհանուր վճարները գնալով նվազում են:
  • Անուիտետային/Հավասարաչափ վճարումներով վարկի մարման եղանակ , որի դեպքում վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ):
  • Խառը մարման եղանակ - հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դիմամիկան, սակայն այնպես, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվող մայր գումարը հավասար լինի առնվազն վարկի պայմանագրային գումարի 5%-ին՝ բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկերի, ներդրումային վարկի դեպքում:

 

Մարման 2-րդ եղանակի դեպքում տոկոսավճարների ընդհանուր գումարը ավելի մեծ է քան 1-ին եղանակի դեպքում: 

 

Սակայն 2 –րդ եղանակի դեպքում ավելի հեշտ է պլանավորել ծախսերը, քանի որ մարումները հավասարաչափ և կանխատեսելի են, իսկ առաջին ամիսների ընթացքում վճարումների մեծությունը ավելի փոքր է:

 

Տոկոսագումարների հաշվարկման կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ուշադրություն.

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԵՎ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ՁԵՐ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

 

 

Տոկոսադրույքի փոփոխման կարգը.

 

Բանկը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել տոկոսի չափը` կախված ֆինանսական շուկայից, Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների տատանումներից, և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել վարկի տարեկան տոկոսադրույքի  փոփոխման նախադրյալները: Ընդ որում` Բանկը պարտավոր է անվանական տոկոսադրույքի միակողմանի փոփոխման դեպքում այդ մասին նախօրոք` պայմանագրով սահմանված ժամկետում /առնվազն 7 օր առաջ/ և պայմանագրով սահմանված եղանակով ծանուցել վարկառուին, ինչը հիմք է հանդիսանում ծանուցման մեջ նշված ժամկետից փոփոխված տոկոսադրույքը կիրառելու համար: Եթե վարկառուն համաձայն չէ փոփոխված տոկոսի հետ, ապա նա իրավունք ունի վաղաժամկետ լուծել համապատասխան համաձայնագիրը` կատարելով բանկի հանդեպ տվյալ համաձայնագրով իր ունեցած պարտավորություններն ամբողջ ծավալով:

 

 

Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`

 

  • Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
  • Գործարար համբավը
  • և այլն

 

 

Վարկի մերժման գործոնները`

 

  • Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  • Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
  • Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/
  • և այլն

 

 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը

 

Բանկը վարկի նախնական հաստատման մասին որոշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ)  աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: 

 

Վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ)  աշխատանքային օր հետո: 

 

Բանկի կողմից վարկի վերաբերյալ որոշման կայացումից հետո, եթե հաճախորդը. 

 
  • հայտնում է վարկ ստանալու մասին իր դրական որոշման վերաբերյալ վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրվա ընթացքում, ապա սկսվում է վարկի ձևակերպման և տրամադրման փուլը:
  • հայտնում է վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրը լրանալուց հետո, վարկի վերաբերյալ Բանկի որոշումը ենթակա է վերահաստատման: 
 
 

 

Նախկին պայմաններ

 

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: