HERE AND BEYOND
Վերականգնվող էներգետիկայի ոլորտի վարկեր
Մամուլի կենտրոն

 

Loans_to_large_enterprises



Եթե Ձեր գործունեության ոլորտն էներգետիկան է, և Դուք ցանկանում եք իրականություն դարձնել Ձեր նոր նախագծերը կամ զարգացնել ընթացիկ գործունեությունը, ապա Դուք արդեն գտել եք ճիշտ գործընկերոջ:
 

 

Ցանկանո՞ւմ եք դառնալ առաջատար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման գործընթացում: Ուրեմն ֆինանսավորման մեր ծրագիրը հենց Ձեր համարձակ քայլերի համար է:

 


Loans_to_large_enterprises



Ամերիաբանկը հանդես է գալիս էներգետիկայի ոլորտի, մասնավորապես` հիդրոկայանների և հողմակայանների կառուցման ֆինանսավորման առանձնահատուկ առաջարկով.

Վարկեր` մինչև 12 տարի մարման ժամկետով, որից մինչև 3 տարին` արտոնյալ ժամկետ` միայն տոկոսների մարմամբ:

Վարկը տրամադրվում է անկանխիկ ՀՀ դրամով կամ այլ արժույթով: Վարկը կարող եք ստանալ միանվագ կամ փուլերով:

 

Վարկի համար որպես գրավ կարող են ընդունվել.

  •  դրամական միջոցներՊԿՊոսկու ստանդարտացված ձուլակտորներ
  •  հիմնական միջոցներ (անշարժշարժական), երաշխիքներ և երաշխավորություններ
  •  դրամական հոսքերշրջանառու միջոցներ կամ խառը գրավ

Գրավի գնահատում. 
Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գնահատման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13.000 -30.000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից:Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով: 

 

Գրավի ձևակերպում.

  • Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:
  • նոտարական վճար – միանվագ 14.000-16.000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,,
  • նոտարական վճար – միանվագ 13.000-20.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,
  • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26.000 ՀՀ դրամ
  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ: 

Գրավի ապահովագրություն.
Տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի/մնացորդի չափով: Գրավը պետք է պահովագրվի Բանկի հետ համագործակցող անկախ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Ապահովագրվում են անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները` պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն (ըստ անհրաժեշտության): Ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից:

 

Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք

 

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: