Ամերիաբանկում ներդրված «ՀԾ Բանկ-Հաճախորդ» համակարգը Ձեզ հնարավորություն կընձեռի վարել սեփական հաշիվներն էլեկտրոնային տարբերակով: Դուք զերծ եք մնում բանկ այցելելու ժամանակի և միջոցների ավելորդ վատնումից և հնարավորություն եք ստանում արագ և անվտանգ կառավարել բանկային հաշիվները Ձեր իսկ աշխատավայրից, անմիջապես տեղեկանալ փոխանցումների մասին, ուղարկել էլեկտրոնային վճարման հանձնարարականներ և այլ փաստաթղթեր:
Բանկի և Ձեր միջև փաստաթղթերի շրջանառությունն անվտանգ է, վստահելի և ապահովագրված կողմնակի միջամտությունից: Ուղարկվող և ստացվող տվյալները կոդավորված են և հաստատվում են երկկողմանի էլեկտրոնային թվային ստորագրության վավերացմամբ, ինչպես նաև ԷԹՍ բանալիների գոյությամբ, որոնց միջոցով իրականացվում է ԷԹՍ ձևավորումը և ստուգումը: Գաղտնի բանալին գտնվում է միայն Ձեզ մոտ, իսկ բաց բանալին ծառայում է ԷԹՍ ստուգման համար:
«ՀԾ Բանկ-Հաճախորդ» համակարգը հնարավորություն է ընձեռում.
-
ուղարկել վճարման հանձնարարականներ և կանխիկացման հայտեր,
-
հետևել հաշիվների դրամական միջոցների շարժին,
-
տեղեկանալ տարադրամի փոխարժեքների մասին,
-
կատարել տարադրամի փոխանակում,
-
կատարել ազատ ձևի տեքստային հաղորդագրությունների ուղարկում բանկին,
-
ստանալ քաղվածք հաշվից և քաղվածքի էլեկտրոնային փաստաթղթերը,
-
ստանալ բանկից ազատ ֆորմատի հաղորդագրություններ, այդ թվում` տեղեկանքներ և այլ հաղորդագրություններ:
Ծրագիրը կարող է աշխատել երկու լեզվով` հայերեն և անգլերեն: Այն նաև հնարավորություն է տալիս ստեղծելու ստացվող և փոխանցվող փաստաթղթերի արխիվ: Ծառայությունից օգտվելու համար պայմանագիր է կնքվում Ձեր և Ամերիաբանկի միջև:
«ՀԾ Բանկ Հաճախորդ» համակարգի հարցաթերթիկ
«ՀԾ Բանկ Հաճախորդ» համակարգի տրամադրման հայտ-պայմանագիր