Ի՞նչ է անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափը
Անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափը անշարժ գույքի լիկվիդային արժեքի և վարկունակության ցուցանիշների հիման վրա հաստատված սահմանաչափ է, որի ներքո կարող եք ստանալ վարկ, վարկային գիծ և օվերդրաֆտ` առանց հետագա լրացուցիչ ուսումնասիրության:
3 պատճառ՝ ինչո՞ւ ընտրել այս վարկատեսակը
Եթե Դուք համոզված չեք, թե այս պահին որքան գումար է անհրաժեշտ Ձեզ, ապա կարիք չկա անհագստանալ յուրաքանչյուր նոր վարկի ստացման համար նոր վարկային գործընթաց անցնելու մասին:
Ունենալով նախապես հաստատված վարկային սահմանաչափ` Դուք հնարավորություն ունեք սեղմ ժամկետում ստանալ Ձեզ անհրաժեշտ գումարը` ցանկացած պահի Բանկ դիմելով:
Նոտարական և կադաստրի վճարները կատարեք միայն մեկ անգամ` սահմանաչափը հաստատելիս, այնուհետև կարող եք օգտագործել Ձեր սահմանաչափը ցանկացած պահի` առանց լրացուցիչ վճարների:
Եթե չունեք ժամանակ կամ հնարավորություն տվյալ պահին ներկայացնել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ապա այս վարկատեսակը տալիս է այդ հնարավորությունը:
Սահմանաչափը կարող է տրամադրվել առանց վարկունակության գնահատման` գրավադրվող գույքի լիկվիդային արժեքի մինչև 50%-չափով, իսկ վարկունակությունը գնահատելու դեպքում՝ մինչև 70%-ի չափով:
Կառուցե՛ք Ձեր դրական վարկային պատմությունը հենց հիմա
«Վարկային արձակուրդի» մասին
Տեղեկատվություն երաշխավորի համար
Երաշխավորն ինքն է կրում վարկի մարման պատասխանատվությունը, երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունը, ապա վարկի չմարված մասի պարտավորությունները տարածվում են Երաշխավորի վրա:
Երաշխավորն իրավունք ունի ստանալ հատուցում վարկառուից վարկի վճարման համար, այսինքն՝ կարող է վարկառուից պահանջել հատուցում վարկատուին վճարած գումարի տոկոսներն ու վարկառուի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ կրած այլ վնասները:
Վարկատուն պարտավոր է Երաշխավորին նախազգուշացնել վարկի մարման վերաբերյալ այսինքն՝ երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունը, ապա Երաշխավորը պարտավոր է վարկատուի կողմից այդ մասին նախազգուշացվելուց հետո երաշխավորության պայմանագրով սահմանված ժամկետում մարել վարկի չմարված պարտավորությունը:
Երաշխավորը կարող է հայտնվել «ՎԱՏ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ» այսինքն՝ վարկառուի կողմից վարկի չմարման դեպքում Երաշխավորը կարող է գրանցվել Վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է վարկային պատմությունը: Դա կարող է խոչընդոտել Երաշխավորին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Քաղվածքներ
Վարկային հաշիվների քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: Քաղվածքները տրամադրվում են փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով «Ինտերնետ-Բանկ» համակարգի միջոցով, կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից:
Քաղվածքների, տեղեկատվական նյութերի և կրկնօրինակների տրամադրման միջնորդավճար
|
Սակագին
|
Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում
|
անվճար
|
1 տարուց ավել վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի տրամադրում կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում7
|
5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր հաշվի յուրաքանչյուր տարվա քաղվածքի համար
|
Թղթային ձևով պահվող կամ 1 տարուց ավել վաղեմություն ունեցող էլեկտրոնային եղանակով պահվող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում
|
5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր փաստաթղթի համար
|
Տեղեկանքների տրամադրում
|
|
3 ամիս և ավել հաշվետեր հաճախորդներին 3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ 6
|
3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ
|
Մինչև 3 ամսվա հաճախորդներին
|
5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ 6
|
Ուշադրություն.
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Ուշադրություն.
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ
Ուշադրություն.
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Ուշադրություն.
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ և ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ:
Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և վարկի մարման եղանակի հիման վրա:
Ուշադրություն.
Արտարժույթով տրամադրվող վարկերի գծով արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա, տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսանում պայմանագրի կնքման օրվա կամ նախորդող աշխատանքային օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը:
Վարկի մարման եղանակները հետևյալն են՝
-
Դիֆերենցված/ Մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկի մարման եղանակ, որի դեպքում հաճախորդը վճարում է յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, սակայն տոկոսավճարները անհավասարաչափ են: Այս դեպքում վարկի սկզբում ընդհանուր վճարները գնալով նվազում են:
-
Անուիտետային/Հավասարաչափ վճարումներով վարկի մարման եղանակ , որի դեպքում վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ):
-
Խառը մարման եղանակ - հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դիմամիկան, սակայն այնպես, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվող մայր գումարը հավասար լինի առնվազն վարկի պայմանագրային գումարի 5%-ին՝ բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկերի, ներդրումային վարկի դեպքում:
Մարման 2-րդ եղանակի դեպքում տոկոսավճարների ընդհանուր գումարը ավելի մեծ է քան 1-ին եղանակի դեպքում:
Սակայն 2 –րդ եղանակի դեպքում ավելի հեշտ է պլանավորել ծախսերը, քանի որ մարումները հավասարաչափ և կանխատեսելի են, իսկ առաջին ամիսների ընթացքում վճարումների մեծությունը ավելի փոքր է:
Տոկոսագումարների հաշվարկման կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ուշադրություն.
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԵՎ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ :
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`
-
Տույժ/տուգանքներ
-
Տոկոսագումարներ
-
Մայր գումար
ՁԵՐ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:
Վարկի վաղաժամկետ մարում՝
Սպառողական վարկի, տրանսպորտային միջոցի ձեռքբերման վարկի, վարկային գծի և օվերդրաֆտի դեպքում հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)` անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Տոկոսադրույքի փոփոխման կարգը.
Բանկը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել տոկոսի չափը` կախված ֆինանսական շուկայից, Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների տատանումներից, և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել վարկի տարեկան տոկոսադրույքի փոփոխման նախադրյալները: Ընդ որում` Բանկը պարտավոր է անվանական տոկոսադրույքի միակողմանի փոփոխման դեպքում այդ մասին նախօրոք` պայմանագրով սահմանված ժամկետում /առնվազն 7 օր առաջ/ և պայմանագրով սահմանված եղանակով ծանուցել վարկառուին, ինչը հիմք է հանդիսանում ծանուցման մեջ նշված ժամկետից փոփոխված տոկոսադրույքը կիրառելու համար: Եթե վարկառուն համաձայն չէ փոփոխված տոկոսի հետ, ապա նա իրավունք ունի վաղաժամկետ լուծել համապատասխան համաձայնագիրը` կատարելով բանկի հանդեպ տվյալ համաձայնագրով իր ունեցած պարտավորություններն ամբողջ ծավալով:
Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`
-
Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
-
Գործարար համբավը
-
և այլն
Վարկի մերժման գործոնները`
-
Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
-
Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
-
Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/
-
և այլն
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը
Բանկը վարկի նախնական հաստատման մասին որոշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում:
Վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ) աշխատանքային օր հետո:
Բանկի կողմից վարկի վերաբերյալ որոշման կայացումից հետո, եթե հաճախորդը.
-
հայտնում է վարկ ստանալու մասին իր դրական որոշման վերաբերյալ վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրվա ընթացքում, ապա սկսվում է վարկի ձևակերպման և տրամադրման փուլը:
-
հայտնում է վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրը լրանալուց հետո, վարկի վերաբերյալ Բանկի որոշումը ենթակա է վերահաստատման: