Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Հատուկ առաջարկ «Դալմա» մասնաճյուղի բացման առիթով

Ամերիաբանկը Երևանում բացեց իր նոր մասնաճյուղը (հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, 3 շենք, «Դալմա» առևտրի կենտրոն):

 

Մենք մեր հաճախորդների համար ստեղծում ենք լավագույն պայմանները` սահմանելով նաև աշխատանքային երկարացված գրաֆիկ` շաբաթը 7 օր` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը: 

 

«Դալմա» մասնաճյուղի բացման առիթով առաջարկում ենք արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Դալմա» մասնաճյուղում մինչև սույն թվականի մայիսի 31-ը ներառյալ:

 

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար

 

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)` առանց մեկ տարվա սպասարկման վճարի (քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով),
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում, 
  • Հաշվի բացում ծառայությունների փաթեթով (փաթեթը ներառում է ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ), մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի)` անվճար, 
  • VISA ստիկեր` տարեկան 3,000 դրամ:

 

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

 

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ,
  • Ընկերության 2 (երկու) ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)` առանց մեկ տարվա սպասարկման վճարի (քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով),
  • Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի (քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով):

 

«Դալմա» մասնաճյուղի հարակից տարածքում տեղադրված են կանխիկի ելքագրման/մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: 

 

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:


Թարմացված է առ 12.03.2021 թ., 22:44

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352

Մեծ Բրիտանիայում`

+448000465400

* Զանգի հնարավորությունը

հասանելի է տվյալ երկրի տարածքից

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2021. All rights reserved.