Ֆիզիկական անձ հաճախորդների համար
Ավանդ «Խնայողական»
Խնայողական հաշիվ է համարվում ավանդի այն տեսակը, որի դեպքում հաճախորդը ավանդի ողջ ժամկետի ընթացքում իրավունք ունի ավելացնել և նվազեցնել ավանդը: Ավանդի դիմաց տոկոսները հաշվարկվում են բանկային ավանդի հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ: Ավանդատուն իրավունք ունի խնայողական հաշվի գումարները օգտագործել առանց սահմանափակումների:
Խնայողական հաշվի նվազագույն մնացորդ.
200 000 ՀՀ դրամ, 500 ԱՄՆ դոլար, 300 եվրո, 15,000 ռուբլի
Պարզ տոկոսադրույք
Տոկոսների
վճարման
եղանակ
|
Արժույթ
|
ՀՀ դրամ
|
ԱՄՆ դոլար
|
Եվրո
|
ՌԴ ռուբլի
|
Տոկոսների
կապիտալացում
(ամսական)
|
տարեկան տոկոսադրույք հաշվին սահմանված նվազագույն
մնացորդի առակայության դեպքում
|
4.0%
|
1.0%
|
0.2%
|
3.0%
|
տարեկան տոկոսադրույք հաշվի մնացորդը սահմանված
նվազագույն մնացորդից փոքր լինելու դեպքում
|
0.1%
|
Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Խնայողական հաշվի պայմանագիրը կնքվում է անժամկետ:
Ֆիզիկական անձանց բոլոր տեսակի ավանդները կարող են ներդրվել Բանկ որոշակի երրորդ անձի անունով:
Հաճախակի տրվող հարցեր
-
Ի՞նչ արժույթով և ժամկետով ավանդ կարող եմ ներդնել Ամերիաբանկում:
Ամերիաբանկում կարող եք ժամեկտային ավանդ ներդնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով 30-1825 օր ժամկետով: Նույն արժույթներով կարող եք ներդնել նաև անժամկետ խնայողական ավանդ:
-
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ տոկոսադրույքներին:
Ավանդների տոկոսադրույքներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` «Ամերիա» ավանդ, «Խնայողական» ավանդ:
-
Կարո՞ղ եմ արդյոք ցանկացած ժամանակ դադարեցնել ավանդը և վերցնել ավանդի գումարը:
Ժամկետային ավանդը հնարավոր է դադարեցնել և գումարը ստանալ ցանկացած պահի , սակայն կախված ավանդի տեսակից` կուտակված տոկոսագումարը կվերահաշվարկվի այլ տոկոսադրույքով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիա» ավանդի էջում: «Խնայողական» ավանդի գումարը ցանկացած պահի կարող եք ստանալ առանց տոկոսագումարի վերահաշվարկի:
Կանխիկ միջոցների տրամադրումն իրականացվում է հաճախորդի կողմից գումարը ստանալու նախորդ աշխատանքային օրը ներկայացված հայտի հիման վրա, եթե գումարը գերազանցում է 30 մլն ՀՀ դրամը, 100,000 ԱՄՆ դոլարը և 30,000 եվրոն և 1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթը` մյուս արտարժույթների համար` գլխամասային գրասենյակում: Երևան քաղաքի բանկի տարածքային ստորաբաժանումների համար սահմանվում է հետևյալ սահմանաչափը` 20 մլն ՀՀ դրամ, 25,000 ԱՄՆ դոլար և 15,000 եվրո, իսկ Երևան քաղաքից դուրս բանկի տարածքային ստորաբաժանումներում` 10 մլն ՀՀ դրամ, 20,000 ԱՄՆ դոլար և 10,000 եվրո: Երևան քաղաքից դուրս մասնաճյուղերի դեպքում նշված սահմանաչափը գերազանցող կանխիկի տրամադրումը իրականացվում է հաճախորդի կողմից հայտը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավանդային ներդնելու համար:
Ավանդ ներդնելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Մանրամասների և իրավաբանական անձանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Թարմացված է առ 01.04.2019 թ., 11:29