Ներդրումային բանկ
Ռեպո/ Հակադարձ ռեպո գործարքներ
Ամերիաբանկն իր սահմանափակ թվով գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ պայմանագրային հիմունքներով իրականացնում է Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքներ, որոնց կնքման հիմնական նպատակը Բանկի կարճաժամկետ իրացվելիության կառավարումն է:
Ռեպո գործարքով կողմերից մեկը՝ վաճառողը, պարտավորվում է մյուս կողմին՝ գնորդին, պայմանագրով սահմանված ժամկետում որպես սեփականություն փոխանցել արժեթղթեր, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար, այնուհետև պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողին հետ վաճառել ձեռք բերված արժեթղթերին համարժեք արժեթղթեր: Վաճառողը պարտավոր է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար:
Կարևոր նշում: Բանկի կողմից Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքները չեն կնքվում հրապարակային օֆերտայի ռեժիմով և սպառողների և/կամ ֆիզիկական անձանց հետ:
Ընդ որում, Բանկի կողմից նմանատիպ գործարքների պայմանները ստանդարտացված չեն, դրանք համաձայնեցվում են յուրաքանչյուր կոնտրագենտի հետ առանձին։
Բանկի կողմից Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքների կնքումն իրականացվում է համաձայն «Ամերիաբանկ» ՓԲԸ Դրամական շուկաներում միջոցների ներգրավման և տեղաբաշխման ընթացակարգի / 14TRD PR 72-32/։
Թարմացված է առ 22.06.2021 թ., 12:31