Ամերիաբանկում բանկային հաշիվներ կարող են բացվել ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունների (այդ թվում` իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող միավորումների, միջազգային կազմակերպությունների), նշված կազմակերպությունների կողմից ստեղծված մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, հիմնարկների և այլ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների անունով: Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդները կարող են օգտվել անհատական սպասարկման առավելություններից Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, ինչպես նաև
Online Ameriabank համակարգից` ինտերնետի միջոցով օգտվելով Բանկի հիմնական ծառայություններից առանց Բանկ այցելելու:
Բանկում գործում են բանկային հաշիվների հետևյալ տեսակները.
Անհատական հաշիվ` այնպիսի հաշվի տեսակ է, որը կարող է կառավարվել բացառապես տվյալ հաշվետիրոջ կողմից, եթե նախատեսված չէ հաշիվների լիազորագրային կառավարում:
Նպատակային հաշիվ` ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին ակտերով սահմանված կարգով բացվող հատուկ հաշվի տեսակ է, օրինակ` առքուվաճառքի գործարքի գծով կողմերի միջև ապահով հաշվարկներ իրականացնելու համար հաշիվներ (էսքրոու հաշիվ), անվճարունակության հաշիվներ, այլ հաշիվներ:
Ամերիաբանկի POS տերմինալներով վճարումներ կատարելիս` Բանկի հետ համագործակցող կազմակերպություններից կգանձվեն Բանկի հաճախորդների համար նախատեսված միջնորդավճարները:
Բանկային հաշիվները բացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով, շվեյցարական ֆրանկով, անգլիական ֆունտ ստերլինգով, կանադական դոլարով, ճապոնական իենով, ՄԱԷ դիրհամով,
անկանխիկ ոսկով /999.9 հարգի/:
Բանկի կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»):
Օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունների (այդ թվում` իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող միավորումների, միջազգային կազմակերպությունների), հաշիվները կարող են բացվել բացառապես Կորպորատիվ և ներդրումային բանկինգ դեպարտամենտի հաճախորդների սպասարկման ծառայության կողմից: