Կորպորատիվ հաճախորդների համար
Ameria Mobile Banking
Բանկն այնտեղ է, որտեղ Ձեզ հարմար է
Կառավարեք Ձեր հաշիվներն ավելի արագ և հարմարավետ Ամերիա Մոբայլ Բանկինգ անվճար հավելվածի միջոցով՝ Ձեր IOS և Android սարքերով:
Ամերիա Մոբայլ Բանկինգ հավելվածի միջոցով Դուք կարող եք.
Դիտել`
-
Ձեր ընթացիկ հաշվի և քարտի մնացորդները և իրականացրած գործարքները
-
Վարկերի ընթացիկ կարգավիճակը, մարումների գրաֆիկը և կատարված գործառնությունները
-
Ավանդների ընթացիկ կարգավիճակները և կատարված գործառնությունները
-
Ձեր կատարած վճարումների պատմությունը
-
Արտարժույթի փոխարժեքները
-
Ձեր մուտքային և ելքային նամակները
Կատարել`
-
Փոխանցումներ
-
Արտարժույթի փոխանակումներ
-
Կոմունալ վճարումներ
-
Ձեր գաղտնաբառի փոփոխում և գործողությունների մատյանի դիտում
Ինչպես նաև
-
Դիտել վճարման հանձնարարականի ձևանմուշները (template), ստեղծել նոր ձևանմուշներ և կատարել վճարումներ դրանց հիման վրա
-
Փնտրել Բանկի Ձեր գտնվելու վայրին մոտակա մասնաճյուղերն ու բանկոմատները
-
Պատճենել Ձեր կատարած վճարումները
-
Ուղարկել նամակներ
Ինչպե՞ս օգտվել Ամերիա Մոբայլ Բանկինգ հեռախոսային հավելվածից
-
Համապատասխան օնլայն խանութից (App Store, Google Play Store) բեռնել և տեղադրել Ամերիա Մոբայլ Բանկինգ հավելվածը, մուտքագրել օգտագործողի անունն ու գաղտնաբառը:
* Ուշադրությու՛ն, եթե ցանկանում եք օգտվել այս հավելվածից Ձեր բանկային գործառույթներն իրականացնելու նպատակով, Դուք պետք է լինեք Օնլայն Ամերիաբանկ համակարգի օգտատեր և կիրառեք նույն օգտագործողի անունն ու գաղտնաբառը (մեկանգամյա գաղտնաբառի գեներացման համար ևս պետք է օգտագործեք նույն գեներացման սարքը կամ Ameria Token բջջային հավելվածը): Եթե Դուք դեռևս չեք օգտվում Օնլայն Ամերիաբանկ համակարգից, խնդրում ենք այցելել Ամերիաբանկի մոտակա մասնաճյուղ:
Ինտերնետ Բանկ համակարգի ծառայությունից օգտվելու սակագները
Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով
|
Բանկ-Հաճախորդ համակարգով
|
10,000 ՀՀ դրամ ամսական (գանձումը իրականացվում է եռամսյակային կտրվածքով, օրացուցային եռամսյակին հաջորդող ամսվա առաջին շաբաթվա ընթացքում)
|
Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով
|
|
Հաշիվների քաղվածքներ և գործարքներ դիտելու իրավունքով
|
անվճար
|
Մինչև 2 օգտագործող գրանցելու դեպքում
|
|
Գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքերից որևէ երկուսը կամ Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման երկու կոդ6
|
Տարեկան 10,000 կամ ամսական 1,000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ
|
Լրացուցիչ օգտագործող գրանցելու դեպքում (3-րդ օգտագործողից սկսած)
|
1,000 ՀՀ դրամ ամսական` ներառյալ համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքերից որևէ մեկը կամ Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման մեկ կոդ` ըստ հաճախորդի ընտրության
|
Ծածկագիր գեներացնող սարքի տրամադրում (կորցնելու կամ վնասելու դեպքում), սարքի տեսակի փոխարինում
|
3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ
|
* Շուտով հասանելի նաև Windows համակարգով:
Ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ (ուժի մեջ է 29.09.2017թ.-ից)
Թարմացված է առ 15.09.2020 թ., 10:11