Կորպորատիվ հաճախորդների համար
Մաքսային քարտ
Ամերիաբանկը շարունակում է հոգալ իր հաճախորդների մասին` առաջարկելով նոր ժամանակակից ֆինանսական գործիքներ, որոնք ուղղված են Ձեր գործունեությունը դարձնել առավել հարմարավետ և տնտեսել Ձեր ժամանակը:
Ընդլայնելով մեր կողմից առաջարկվող քարտերի տեսականին` Ձեզ ենք ներկայացնում ArCa մաքսային քարտն իրավաբանական անձանց համար: Այս նոր առաջարկը թույլ կտա անկանխիկ մաքսային վճարումներ իրականացնել Հայաստանի բոլոր մաքսային կետերում:
Մաքսային քարտը նախատեսված է ներմուծող կազմակերպությունների մաքսատներում, մաքսային կետերում մաքսային ու հարկային վճարումներն առավել դյուրին և հարմարավետ իրականացնելու համար` առանց անհանգստանալու բավականաչափ դրամական միջոցների առկայության մասին:
Ձեռք բերելով Ամերիաբանկի Մաքսային քարտը` Դուք կօգտվեք մի շարք առավելություններից.
Քարտի սպասարկում
-
քարտի տրամադրման պահին Բանկում 3 ամսից ավել սպասարկվելու դեպքում քարտի անվճար սպասարկում,
-
անկանխիկ վճարումների հարմարավետություն և անվտանգություն,
-
խոշոր դրամական միջոցների տեղափոխման անհարմարությունից խուսափում:
Քարտին կից վարկային գիծ
-
Վարկային գծի օգտագործման արտոնյալ ժամանակահատված,
-
Ապահովվածությունը` դրամական միջոցների շրջանառություն,
-
Արժույթը` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո
-
Ցածր տոկոսադրույք արտոնյալ ժամանակահատվածին հաջորդող առաջին ամսվա համար:
-
ՀՀ դրամով տրամադրված վարկային գծերի համար արտոնյալ ժամկետ չի սահմավում
Ժամանակն է անցում կատարել վճարումների իրականացման ժամանակակից և առաջադեմ տարբերակի.
Քարտով վարկային գիծ ստանալու համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք ...
Թարմացված է առ 22.07.2016 թ., 14:20