Եթե Դուք իրավաբանական անձ եք, մենք առաջարկում ենք Ձեզ ժամկետային ավանդների այնպիսի պայմաններ` ներդրման ժամկետների և գումարների այնպիսի ճկուն սանդղակ` համապատասխան տոկոսադրույքներով, որոնք ընտրության լայն հնարավորություն կընձեռեն և միաժամանակ հնարավորություն կտան, ըստ անհրաժեշտության, ավանդի գործողության ընթացքում ավելացնել կամ որոշակի սահմաններում պակասեցնել ավանդի գումարը:
Բանկային ծառայություններից օգտվելիս ՀՀ դրամով բանկային հաշիվ բացելը պարտադիր է: Բանկում ժամկետային ավանդ ներդնող Ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում` նաև բանկային հաշիվ ավանդի արժույթով: Ժամկետային ավանդ ներդնելիս բանկային հաշվի համար սահմանված նվազագույն մնացորդ, ինչպես նաև սպասարկման (պահպանման) վճարներ չեն պահանջվում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ում հաշիվ բացելու, ավանդի, վճարային քարտի և պահատուփի համար անհրաժեշտ փաստաթղթերին և տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ: