Ֆիզիկական անձ հաճախորդների համար
ԱՅՈ ծրագիր
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ 2018 մարտի 21-ից ուժը կորցրած են ճանաչվել վարկային գծով Վարկային գծով «AYO» քարտերի սակագները և «AYO» քարտով տրամադրվող վարկային գծի պայմանները, որոնք կգործեն մինչև նշված փոփոխությունները տրամադրված վարկային գծերի համար:
Վարկային գծերի և քարտերի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
Ամերիաբանկը, «Բեստ Քարդ» ՍՊԸ-ի հետ համատեղ, ներկայացնում է ԱՅՈ ծրագիրը:
ԱՅՈ ծրագիրը հետվճարային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս Ամերիաբանկի քարտերով անկանխիկ վճարում իրականացնելիս ստանալ ծախսած գումարի մինչև 20%-ի չափով հետվճար (cashback)*՝ գործընկեր առևտրի և սպասարկման կետերում:
ԱՅՈ ծրագրին մասնակցում են Ամերիաբանկի բոլոր քարտերը, բացառությամբ Նվեր և Բիզնես քարտերի:
Կատարած գնումների դիմաց հետվճարումն իրականացվում է քարտապանի` Ամերիաբանկում առկա հաշվին մինչև գնումների կատարման ամսվա հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը: Հետվճարները ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Հետվճարները մասնակիցների հաշիվներին փոխանցվում են եկամտային հարկը օրենքով սահմանված չափով գանձելուց հետո:
* Հետվճար (cashback) նշանակում է Ձեր կողմից անկանխիկ եղանակով ծախսած գումարների որոշակի տոկոսի հետ վերադարձ Ձեր հաշվին:
Թարմացված է առ 01.06.2018 թ., 10:01