Ֆիզիկական անձ հաճախորդների համար
«Ամերիաբանկ» ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղի բացման կապակցությամբ մարքեթինգային արշավի պայմաններ
Ամերիաբանկի կողմից նոր մասնաճյուղ բացելիս արդեն ավանդույթ դարձած հատուկ պայմաններով մարքեթինգային արշավի նկարագրությունն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ովքեր մինչև 2019 թ. հուլիսի 31-ը ներառյալ հաշիվ կբացեն «Աբովյան» մասնաճյուղում:
Արշավին մասնակցող հաճախորդներ
|
Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղում նոր հաշիվ բացող Ֆիզիկական/Իրավաբանական անձ (այդ թվում մինչև «Աբովյան» մասնաճյուղի բացումը փակված) հաճախորդներ
|
Արշավի գործողության ժամկետ
|
Մասնաճյուղի բացման օրվանից սկսած մինչև 2019 թ. հուլիսի 31-ը ներառյալ
|
Արշավի պայմանները
Ֆիզիկական անձանց համար
|
-
Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)` առանց մեկ տարվա տարեկան սպասարկման վճարի (քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով):
-
Ինտերնետ Բանկինգ/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:
Սույն արշավի պայմաններով չնախատեսված բանկային ծառայությունները մատուցվում են Բանկում գործող ներքին իրավական ակտերով սահմանված գործող պայմաներին համապատասխան:
|
Արշավի պայմանները
Իրավաբանական անձանց համար
|
-
Ինտերնետ Բանկինգ/ Մոբայլ Բանկինգ/ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ:
-
Ընկերության 2 (երկու) ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)` առանց մեկ տարվա տարեկան սպասարկման վճարի (քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով):
-
Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի (քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով):
Սույն արշավի պայմաններով չնախատեսված բանկային ծառայությունները մատուցվում են Բանկում գործող ներքին իրավական ակտերով սահմանված գործող պայմաներին համապատասխան:
|
Թարմացված է առ 23.04.2019 թ., 11:27