Կորպորատիվ հաճախորդների համար

«ՊԱՐԶ ԵՎ ԱՐԱԳ» փաթեթ փոքր բիզնեսի վարկավորման համար

Ամերիաբանկն առաջարկում է նոր «ՊԱՐԶ ԵՎ ԱՐԱԳ» փաթեթ, որը Ձեզ հնարավորություն կտա իրագործել ավելին` կենտրոնանալով Ձեր սիրած գործի վրա: Զբաղվեք Ձեր բիզնեսով, իսկ մենք կզբաղվենք Ձեր վարկավորմամբ:

 

Այլևս հարկավոր չէ երկար ժամանակ ու ջանք վատնել Ձեր բիզնեսի զարգացման համար: Դիմեք մեզ` ներկայացնելով նվազագույն փաստաթղթեր և վարկի տրամադրման նախնական որոշումը ստացեք ընդամենը ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ: Ավելին, օգտվեք «ՊԱՐԶ ԵՎ ԱՐԱԳ» փաթեթի բազմաթիվ առավելություններից, այդ թվում`

  • 0% միջնորդավճար վարկի տրամադրման համար
  • 0 դրամ անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրության համար
  • 0 դրամ գրավի գնահատման համար
  • VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտերի տրամադրում առանց հավելյալ ապահովության:


«ՊԱՐԶ ԵՎ ԱՐԱԳ» փաթեթն ընտրելով` Դուք կունենաք շատ ԱՎԵԼԻՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:

 

Շարունակվում է ֆիզիկական անձանց խրախուսման «Ուղղորդիր և վաստակիր» ծրագիրն, ըստ որի ցանկացած անձ կարող է դիմել Ամերիաբանկ, անվճար ստանալ ուղղորդիչ կտրոններ և դրանցով ՓՄՁ-ներին ուղղորդել Բանկ`«Պարզ և արագ» փաթեթից օգտվելու համար: Եթե ուղղորդիչ կտրոնով ներկայացած ՓՄՁ-ն վարկավորվի «Պարզ և արագ» փաթեթի միջոցով, Բանկը կպարգևատրի ուղղորդող անձին`նրա համար բացելով առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվ, ընդ որում` 5-12 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկ տրամադրվելու դեպքում պարգևատրումը կլինի 1 գրամ առարկայազուրկ ոսկի, 12-50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտաժույթով վարկի դեպքում` 2 գրամ առարկայազուրկ ոսկի:

 

 “ՊԱՐԶ ԵՎ ԱՐԱԳ” փաթեթի պայմանները մարքեթինգային արշավի շրջանակներում
Պոտենցիալ վարկառուներ
Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր` 25,000,000 – 500,000,000 ՀՀ դրամ շրջանառությամբ
Վարկի գումար
5,000,000 -50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արտարժույթ 
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ
Մինչև 6 ամիս
Տարեկան տոկոսադրույք
ՀՀ դրամ
16%
ԱՄՆ դոլար
14%
Եվրո
13%
Վարկային հաշիվների սպասարկման վճար (վարկի տրամադրման միանվագ վճար)
0%
Վարկի գումարի կանխիկացում
0%
Հաշվարկային հաշվի բացում և սպասարկում (մինչև 3 հաշիվ)
Անվճար
Նվազագույն մնացորդ
Չի պահանջվում
Ինտերնետ-Բանկ համակարգի տրամադրում և սպասարկում
Անվճար` 20,000,000 ՀՀ դրամ և ավել վարկի դեպքում, վարկի ժամկետով 
Վարկային գիծ VISA/MC Business կամ Gold քարտերով[1]
Տրամադրվող վարկի գումարի մինչև 10%՝ առանց հավելյալ ապահովության
Գրավադրվող գույքի գնահատում
Իրականացվում է Բանկի կողմից
Անշարժ գույքի ապահովագրություն
Անշարժ գույքի ապահովագրությունն իրականացվում է Բանկի կողմից այն դեպքում, եթե այն օգտագործվում/օգտագործվելու է ձեռնարկատիրական գործունեության նպատակով: 
Հայտի ուսումնասիրության և հաճախորդին նախնական որոշման մասին ծանուցման ժամկետ
Մինչև 2 աշխատանքային օր` փաստաթղթերի փաթեթի ստացման օրվանից


[1] Քարտերի առավելագույն քանակը՝ 3 քարտ, կազմակերպության ղեկավարների և/կամ սեփականատերերի համար: Տրամադրման և սպասարկման պայմաններն՝ ըստ Բանկի գործող սակագների:

 


Թարմացված է առ 03.07.2013 թ., 10:31

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11, (+37412) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352

Մեծ Բրիտանիայում`

+448000465400

* Զանգի հնարավորությունը

հասանելի է տվյալ երկրի տարածքից

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2021. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ