Կորպորատիվ հաճախորդների համար
Տեղեկատվական ամփոփագիր Կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող օվերդրաֆտիների համար
N
|
Պայմաններ
|
Խոշոր օվերդրաֆտներ
|
1
|
Օվերդրաֆտի գումար
|
Ոչ ավելի քան բանկային հաշիվներով իրականացվող ամսական միջին շրջանառության 50 տոկոսը` առնվազն վերջին 6 ամիսների համար
|
2
|
Օվերդրաֆտի գործողության ժամկետ
|
Մինչև 12 ամիս
|
3
|
Օգտագործված գումարների մարումը
|
Համաձայն սահմանված գրաֆիկի (ամսական, եռամսյակային, կիսամյակային, կամ պայմանագրով նախատեսված այլ պարբերականությամբ)
|
4
|
Տարեկան տոկոսադրույք օգտագործված գումարի համար
|
ՀՀ դրամով օվերդրաֆտների համար՝ 15%
|
ԱՄՆ դոլարով օվերդրաֆտների համար՝ 12%
|
ԵՎՐՈ-ով օվերդրաֆտների համար՝ 12%
|
5
|
Վարկի տրամադրման վճար (գանձվում է միանվագ՝ վարկի տրամադրման պահին): Բանկի որոշմամբ կարող է սահմանվել վարկի տրամադրման գումարը վճարելու ժամանակացույց, որի առկայության դեպքում վարկը վաղաժամկետ մարելիս վարկի տրամադրման գումարի չվճարված մասը ենթակա է մարման վարկի վաղաժամկետ մարման հետ միաժամանակ կամ Բանկի կողմից սահմանված այլ կարգով:
|
0.5% սահմանաչափի գումարից
|
6
|
Տույժեր և տուգանքներ ժամկետանց գումարի դիմաց
|
Ժամկետանց Վարկի նկատմամբ դադարում է Օվերդրաֆտի սահմաններում ստացված Վարկերի օգտագործման համար Պայմանագրով նախատեսված տարեկան Տոկոսի հաշվարկումը և այդ գումարի նկատմամբ սկսվում է հաշվարկվել տարեկան 24 տոկոս Տույժ՝ ժամկետանց վարկի 0.1 % չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար, իսկ 5 աշխատանքային օր ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք՝ ժամկետանց վարկի 2.0% չափով
|
7
|
Տույժեր և տուգանքներ ժամկետանց տոկոսի դիմաց
|
Տույժ՝ժամկետանց տոկոսագումարի 0,3% չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար, իսկ 5 աշխատանքային օր ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք` ժամկետանց տոկոսագումարի 5.0 % չափով
|
8
|
Վաղաժամկետ պայմանագրի լուծում
|
պայմանագրով նախատեսված դեպքերում կարող է կիրառվել վաղաժամկետ մարման տուգանք, վաղաժամկետ մարվող գումարի մինչև 6 ամսվա տոկոսագումարի չափով:
|
9
|
Սահմանաչափի նվազում
|
Մեկ ամսվա ընթացքում բանկային հաշիվներով շրջանառություն չիրականացնելու դեպքում օվերդրաֆտի սահմանաչափը կարող է վերանայվել (նվազել)
|
10
|
Օվերդրաֆտի ապահովությունը
|
Դրամական հոսքեր, երաշխիքներ և երաշխավորություններ, առանձին դեպքերում՝ նաև այլ ապահովման միջոցներ
|
11
|
Վարկ / գրավ հարաբերակցություն*
|
Ոչ ավելի քան բանկային հաշիվներով իրականացվող վերջին 6 ամիսների միջին ամսական շրջանառության 50%
|
12
|
Հայտի ուսումնասիրության և հաճախորդին որոշման մասին ծանուցման ժամկետ
|
Մինչև 10 աշխատանքային օր` փաստաթղթերի ամբողջական փաթեթի ստացման օրվանից: Ուսումնասիրության ընթացքից ելնելով` վերոնշյալ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան ևս 10 աշխատանքային օր:
|
13
|
Վավերականության ժամկետ (Վարկային գծի տրամադրման մասին որոշման գործողության ժամկետ)
|
20 օր, եթե այլ բան նախատեսված չէ իրավասու մարմնի կայացրած որոշմամբ
|
14
|
Օվերդրաֆտի վերահաստատման ժամկետ
|
Վավերականության ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ քան 60 օր օվերդրաֆտի տրամադրման մասին որոշում կայացնելու օրից
|
15
|
Հաշվի բացում Ամերիաբանկ ՓԲԸ-ում
|
Պարտադիր
|
16
|
Հաջորդող գրավի թույլտվության սակագին
|
500 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
|
17
|
Վարկի պայմանների վերանայման հայտի/դիմումի ուսումնասիրման վճար**
|
500 000 ՀՀ դրամ
|
* Եթե երաշխավորությունը հանդիսանում է հիմնական ապահովման միջոց և դրա հետ միասին ընդունվում է նաև գրավ, ապա այդ դեպքում վարկ/գրավ հարաբերակցություն չի հաշվարկվում : Ընդ որում, նշված դեպքերում պարտավորությունների ապահովման միջոցի հիմնական և/կամ լրացուցիչ լինելու հանգամանքի մասին նշումը կատարվում է վարկային եզրակացություններում և հաստատվում իրավասու մարմնի որոշմամբ:
** Վարկավորման պայմանների վերանայման վճարը ենթակա է վճարման հաճախորդի կողմից, վերջինիս նախաձեռնությամբ և ցանկությամբ ներկայացված վերանայման հայտի բավարարման դեպքում` Բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից այդ հայտի հիման վրա կատարված վերլուծության եզրակացության հիմքով: Ընդ որում, որպես կանոն վարկավորման պայմանների վերանայման այլ դեպքերում սույն սակագինը ենթակա է գանձման Մեծ վարկային կոմիտեի որոշմամբ:
Վարկի անվանական տոկոսադրույքը
ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ:
Հաճախորդի օվերդրաֆտի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`
-
Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
-
Գործարար համբավը
-
և այլն
Օվերդրաֆտի մերժման գործոնները`
-
Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
-
Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
-
Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/
-
և այլն
Գրավի բռնագանձում
Ուշադրությու'ն. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՌԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
Ուշադրությու'ն. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՕՎԵՐԴՐԱՖՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:
Ձեր ցանկությամբ օվերդրաֆտը կարող է տրվել MasterCard Business և Visa Business պլաստիկ վճարային քարտերի միջոցով, որոնք շատ հարմար են Ձեր և Ձեր աշխատակիցների կողմից ներկայացուցչական ծախսերի իրականացման, գործուղումների ժամանակ ֆինանսների ապահով տեղափոխման և վերահսկման, ինչպես նաև կազմակերպության այլ անհետաձգելի ծախսերը հոգալու համար:
Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք ...
Թարմացված է առ 14.06.2016 թ., 13:53