Կորպորատիվ հաճախորդների համար
Ակրեդիտիվի պայմանները
Ակրեդիտիվը տրամադրվում է ՀՀ դրամով, Ռուսական Ռուբլով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և այլ արժույթներով` ըստ պայմանավորվածության:
Տրամադրվող ակրեդիտիվի գումարի չափը պայմանավորված է.
-
ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներով,
-
գործարքի արժեքով,
-
հաճախորդի օգտին սահմանված վարկային գծի/սահմանաչափի մեծությամբ:
Տրամադրվող ակրեդիտիվի ժամկետը պայմանավորված է.
-
գործարքի ժամկետով,
-
հաճախորդի օգտին սահմանված վարկային գծի/սահմանաչափի ժամկետով:
1. Ակրեդիտիվներ ` ստացված հաճախորդի օգտին / վաճառողի ակրեդիտիվ / |
1.1 Ակրեդիտիվի կամ ակրեդիտիվի փոփոխության ծանուցում
|
20.000 ՀՀ դրամ |
1.2 Ակրեդիտիվի տեքստի նախնական կազմում և ակրեդիտիվի պայմանների համաձայնեցում |
20.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
1.3 Փաստաթղթերի ստուգում |
35,000 ՀՀ դրամ |
1.4 Ակրեդիտիվի հաստատում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից |
ըստ պայմանավորվածության |
1.5 Ակրեդիտիվի ներքո զեղչում/ֆինանսավորում Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից |
ըստ պայմանավորվածության |
1.6 Թողարկված ակրեդիտիվի կատարում /վճարում, ակցեպտավորում և նեգոցիացիա/ |
0.5%, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ |
1.7 Ակրեդիտիվի փոխանցում (transfer)* |
յուրաքանչյուր եռամսյակի** համար 0.15% (գանձվում է միանվագ՝ ակրեդիտիվի փոխանցման պահին՝ գործողության ողջ ժամկետի համար), նվազագույնը 40,000ՀՀ դրամ գործողության ողջ ժամկետի համար |
1.8 Թողարկող բանկի կողմից փոխհատուցման (Reimbursement) հրահանգի կատարում |
ըստ պայմանավորվածության |
1.9 Փոխհատուցման (Reimbursement) պարտավորության ներքո վճարում |
50.000 ՀՀ դրամ |
2. Հաճախորդի պատվերով թողարկվող ակրեդիտիվներ / գնորդի ակրեդիտիվ / |
2.1 Չհաստատված ակրեդիտիվի թողարկում* |
Յուրաքանչյուր եռամսյակի** համար 0.15% (գանձվում է միանվագ` տրամադրման պահին`գործողության ողջ ժամկետի համար),
նվազագույնը 40,000 ՀՀ դրամ գործողության ողջ ժամկետի համար*** |
2.2 Այլ բանկի հաստատումով ակրեդիտիվի թողարկում |
Յուրաքանչյուր եռամսյակի** համար 0.15% (գանձվում է միանվագ` տրամադրման պահին`գործողության ողջ ժամկետի համար),
նվազագույնը 40,000 ՀՀ դրամ գործողության ողջ ժամկետի համար, հաստատումը՝ ըստ պայմանավորվածության |
2.3 Ակրեդիտիվի պայմանների փոփոխություն, այդ թվում` չեղյալ համարում |
35,000 ՀՀ դրամ, ընդ որում ժամկետի երկարաձգման կամ գումարի ավելացման դեպքում ավելացված մասով կգանձվի նաև թողարկման միջնորդավճար |
2.4 Ակրեդիտիվի ներքո վճարում կամ ակցեպտավորում |
0.1%, նվազագույնը` 7,500 ՀՀ դրամ, առավելագույնը` 50,000 ՀՀ դրամ |
2.5 Փաստաթղթերի ստուգում «առանց տարաձայնությունների» փաստաթղթերի ստուգման համար |
35.000 ՀՀ դրամ |
2.6 «Տարաձայնություններով» փաստաթղթերի ստուգում |
120 ԱՄՆ դոլար կամ համարժեք գործարքի արժույթ, գանձվում է շահառուից |
Այլ բանկերի միջնորդավճարները (բացառությամբ հաստատման), փոստային/կապի ծախսերը գանձվում են ըստ դրանց փաստացի մեծության:
* Ակրեդիտիվի վաղաժամկետ դադարեցման դեպքում գանձված միջնորդավճարը վերադարձման ենթակա չէ
** Ոչ լրիվ եռամսյակը համարվում է ամբողջ եռամսյակ
*** Վարկային սահմանաչափի ներքո թողարկման դեպքում կգանձվի լրացուցիչ միջնորդավճար՝ ըստ պայմանավորվածության
|
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ`
Բանկի կողմից ակրեդիտիվը տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
Ակրեդիտիվի տրամադրումը մերժելու գործոնները`
-
Հաճախորդի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
-
Հաճախորդն ունի ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/
-
այլ
Ակրեդիտիվը թողարկվում է Բանկի որոշմամբ նախատեսված ապահովման պայմանագրերը կնքված լինելու դեպքում: Ընդ որում գույքի գրավադրման դեպքում ակրեդիտիվը թողարկվում է գրավի պայմանագրերը Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև ակրեդիտիվի տրամադրման այլ պայմանները հաճախորդի կողմից կատարվելուց հետո:
Ակրեդիտիվը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, Եվրոյով և այլ արժույթներով` ըստ պայմանավորվածության:
Ակրեդիտիվը ձևակերպվում է Բանկի գլխամասում, ակրեդիտիվի թողարկումը կատարվում է SWIFT համակարգի միջոցով:
Բանկի կողմից վճարումը կատարվում է միմիայն ակրեդիտիվով սահմանված պայմաններին և կարգավորվող միջազգային կանոններին համապատասխան` ակրեդիտիվով սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերի հիման վրա` անկախ հաճախորդի և գործընկերոջ միջև այդ պահին առկա փոխհարաբերություններից:
Ակրեդիտիվի գծով միջնորդավճարների/կոմիսիոն վճարների կետանցման դեպք/եր/ում տույժի չափը՝ 0,13 տոկոս, որը հաշվարկվում է ժամկետանց գումար/ներ/ի նկատմամբ, կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Թարմացված է առ 24.10.2019 թ., 15:06