Բանկային երաշխիքի թողարկման պայմանները
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ*
1. Երաշխիքների թողարկում
1.1.Երաշխիքների թողարկում Ամերիաբանկի կողմից միջնորդավճար
|
1.1.1 դրամական միջոցների սառեցմամբ**
|
յուրաքանչյուր եռամսյակի*** համար 0.3% (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` գործողության ողջ ժամկետի համար), գործողության ողջ ժամկետի համար նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 500,000 ՀՀ դրամ
|
1.1.2.այլ միջոցների գրավադրմամբ**
|
յուրաքանչյուր եռամսյակի*** համար 0.75% (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` գործողության ողջ ժամկետի համար), նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ գործողության ողջ ժամկետի համար
|
1.2.Գրավի փոփոխություն |
դրամական միջոցների սառեցմամբ թողարկված բանկային երաշխիքների գրավը այլ գրավով փոխարինելու դեպքում իրականացվում է թողարկման միջնորդավճարի գանձում` այլ գրավով ապահովված երաշխիքների համար սահմանված և դրամական միջոցների սառեցմամբ երաշխիքի թողարկման համար գանձված միջնորդավճարի տարբերության չափով |
1.3. Երաշխիքի պայմանների փոփոխություն |
35,000 ՀՀ դրամ, իսկ երաշխիքի գումարի ավելացման կամ գործողության ժամկետի երկարաձգման դեպքում ավելացված մասով կգանձվի նաև երաշխիքի թողարկման միջնորդավճար |
1.4. Երաշխիքի դադարեցում` հաճախորդի հրահանգով |
25,000 ՀՀ դրամ |
1.5. Վճարում պահանջի դիմաց
|
վճարվող գումարի 0.5%-ը, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ
|
1.6. Անուղղակի երաշխիքներ/միջնորդ բանկի մասնակցությամբ թողարկված/ |
ըստ պայմանավորվածության |
2. Այլ բանկերի կողմից Հաճախորդի օգտին թողարկված Երաշխիքների ապասարկում
|
2.1. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից բանկային երաշխիքի տրամադրում այլ բանկի կոնտր-երաշխիքի դիմաց |
ըստ պայմանավորվածության |
2.2. Երաշխիքի կամ երաշխիքի փոփոխության ծանուցում
|
20,000 ՀՀ դրամ
|
2.3. Երաշխիքի ներքո հաճախորդի վճարման պահանջի կազմում |
30,000 ՀՀ դրամ |
Այլ բանկերի միջնորդավճարները (բացառությամբ` հաստատման), փոստային/կապի ծախսերը գանձվում են ըստ դրանց փաստացի մեծության
* սույն սակագները կիրառելի են նաև Պահուստային Ակրեդիտիվների(Standby LC) համար
** Երաշխիքի վաղաժամկետ դադարեցման դեպքում գանձված միջնորդավճարը վերադարձման ենթակա չէ
*** ոչ լրիվ եռամսյակը համարվում է ամբողջ եռամսյակ
|
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Երաշխիքի թողարկման միջնորդավճարը կարող է փոփոխվել Բանկի իրավասու մարմնի որոշմամբ: Հաստատված միջնորդավճարի մասին Հաճախորդը տեղեկացվում է որոշման կայացման հաջորդող աշխատանքային օրը. հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է պայմանագրով:
Տրամադրվող Երաշխիքի գումարի առավելագույն չափը սահմանափակվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներով:
Տրամադրվող Երաշխիքի ժամկետը պայմանավորված է գործարքի ժամկետով և Հաճախորդի վարկունակությամբ:
Բանկային Երաշխիքը տրամադրվում է ՀՀ դրամով, Ռուսական Ռուբլով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և այլ արժույթներով` ըստ պայմանավորվածության:
Բանկի կողմից Բանկային երաշխիքի հայտը հաստատելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
Բանկային երաշխիքը հաճախորդին տրամադրվում է Բանկի որոշմամբ նախատեսված ապահովման պայմանագրերը կնքված լինելու դեպքում: Ընդ որում գույքի գրավադրման դեպքում բանկային երաշխիքը հաճախորդին տրամադրվում է գրավի պայմանագրերը Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև բանկային երաշխիքի տրամադրման այլ պայմանները հաճախորդի կողմից կատարվելուց հետո:
Բանկային երաշխիքը ձևակերպվում է Բանկի գլխամասում:
Բանկի կողմից վճարումը կատարվում է միմիայն երաշխիքով սահմանված պայմաններին և կարգավորվող միջազգային կանոններին համապատասխան` երաշխիքով սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերի հիման վրա` անկախ հաճախորդի և գործընկերոջ միջև այդ պահին առկա փոխհարաբերություններից:
Երաշխիքի գծով միջնորդավճարների/կոմիսիոն վճարների կետանցման, Երաշխավորի կողմից Բենեֆիցիարին վճարված գումարները չվերադարձնելու դեպք/եր/ում տույժի չափը՝ 0,13 տոկոս, որը հաշվարկվում է ժամկետանց գումար/ներ/ի նկատմամբ, կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԵՆԵՖԻՑԻԱՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՊՔ/ԵՐ/ՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԲԱՆԿԸ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԻ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ, ԱՊԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ:
Երաշխիքի տրամադրումը Բանկի կողմից կարող է մերժվել, եթե բանկի սուբյեկտիվ գնահատականով երաշխիքի համար դիմող անձը չի տիրապետում իր պարտավորություննեը կատարելու համար բավարար ռեսուրսների: