Կորպորատիվ հաճախորդների համար

BUSINESS քարտի ներքո տրամադրվող վարկային գծի պայմաններ
Վարկայինգծիսահմանաչափ
Ոչ ավել քան բանկային հաշիվներով վերջին 6 ամիսների ընթացքում իրականացվող ամսական զուտ շրջանառության 20%-ը, ոչ ավել քան 20 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, սակայն ոչ պակաս քան 500 հազ. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ: Մինչև 6 ամիս սպասարկվող հաճախորդների դեպքում, որպես սահմանաչափի որոշման հիմք է ծառայելու Ամերիաբանկում իր հաշվեհամարներով առնվազն 3 ամսվա իրականացված զուտ շրջանառությունը և դրան նախորդող 3 ամիսների այլ բանկերի հաշվեհամարներով իրականացված զուտ շրջանառությունը:
Վարկային գծի ժամկետ
Մինչև 1 տարի
Օգտագործված վարկային գծի դիմաց հաշվարկվող տոկոսադրույք
  • ՀՀ դրամի դեպքում` 19% տարեկան
  • ԱՄՆ դոլարի դեպքում` 18% տարեկան
  • Եվրոյի դեպքում` 17% տարեկան
Տոկոսների հաշվարկման արտոնյալժամկետ
Չի տրամադրվում
Տոկոսների մարում
Ամսական` կուտակված տոկոսագումարի չափով, ընդ որում, քարտային հաշվին յուրաքանչյուր մուտքի ժամանակ իրականացվում է այդ պահին հաշվարկված տոկոսների գանձում:
Վարկային հաշվի սպասարկման վճար
Սահմանաչափի 0.5%
Վարկային գծի ապահովածություն`
·         Դրամական հոսքեր
·         Սեփականատերերի երաշխավորություններ
·         Անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ ապահովվածություն:
Վարկ / լրացուցիչ ապահովություն հարաբերակացությունը
 մինչև  70%
Կիրառվող այլ պայմաններ և տուգանքներ ժամկետանց գումարի դիմաց
Ժամկետանց Վարկային գծի նկատմամբ դադարում է Գծի սահմաններում ստացված Վարկերի օգտագործման համար Պայմանագրով նախատեսված տարեկան Տոկոսի հաշվարկումը և այդ գումարի նկատմամբ սկսվում է հաշվարկվել և կիրառվել օրական 0.1% տոկոսադրույքը` Ժամկետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ժամկետանց Վարկային գծի նկատմամբ կիրառվում է նաև տույժ՝ ժամկետանց գումարի 0,1% չափով` Ժամկետանցի յուրաքանչյուր օրվա համար, իսկ 5 աշխատանքային օր ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք՝ ժամկետանց վարկի 2.0% չափով
Կիրառվող այլ պայմաններ և տուգանքներ ժամկետանց տոկոսի դիմաց
ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվարկվում և կիրառվումէ 0,3% տոկոսադրույքը` յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար, իսկ 5 աշխատանքային օր ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք` ժամկետանց տոկոսագումարի 5.0% չափով
Վաղաժամկետ պայմանագրի լուծում
Տույժ կամ տուգանք չի կիրառվում
Հայտի ուսումնասիրության ժամկետ
Մինչև 3 աշխատանքային օր` փաստաթղթերի ամբողջական փաթեթի ստացման օրվանից: Ուսումնասիրության ընթացքից ելնելով` վերոնշյալ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քանևս 3 աշխատանքայինօր
Մերժման հիմքերը
ԱՔՌԱ համակարգով հարցումների միջոցով մերժվելու են վերջին 2 տարիների ընթացքում դասակարգում ունեցող այն հաճախորդները, որոնց ժամկետանց պարտավորությունը վերջին 1 տարվա ընթացքում կազմել է 30 և ավել օր:
Վարկի պայմանների վերանայման վճար*
500 000 ՀՀ դրամ

 

* վարկավորման պայմանների վերանայման վճարը ենթակա է վճարման հաճախորդի կողմից, վերջինիս նախաձեռնությամբ և ցանկությամբ ներկայացված վերանայման հայտի բավարարման դեպքում` Բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից այդ հայտի հիման վրա կատարված վերլուծության եզրակացության հիմքով: Ընդ որում, որպես կանոն վարկավորման պայմանների վերանայման այլ դեպքերում սույն սակագինը ենթակա է գանձման Մեծ վարկային կոմիտեի որոշմամբ:


Թարմացված է առ 09.07.2013 թ., 15:26

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11, (+37412) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352

Մեծ Բրիտանիայում`

+448000465400

* Զանգի հնարավորությունը

հասանելի է տվյալ երկրի տարածքից

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2021. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ