Կորպորատիվ հաճախորդների համար
Գնման պատվերի ֆինանսավորում

Ամերիաբանկը Ձեզ առաջարկում է ֆինանսավորման յուրահատուկ հնարավորություն`գրավի փոխարինում պայմանագրով:
Գնման պատվերի ֆինանսավորումը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, երբ առկա է պատվերի իրականացման պայմանագիր, սակայն ընկերությունը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` տվյալ պատվերն իրականացնելու համար, և անհրաժեշտ գրավ` վարկ ստանալու համար: Ֆինանսավորման այս տարբերակից օգտվելու համար ապահովվածության հիմնական միջոց է հանդիսանում ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագիրը:
ԳՊՖ ֆինանսավորման համար տրամադրվում են վարկեր անկանխիկ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով: Վարկը տրամադրվում է միանվագ կամ փուլերով:

Վարկերը կարող են տրամադրվել փոփոխվող/լողացող տոկոսադրույքներով, որոնց դեպքում կնքվում են լրացուցիչ համաձայնագրեր տոկոսի փոփոխուն բաղադրիչի վերաբերյալ:

Գնման պատվերի ֆինանսավորումը հնարավորություն է տալիս.
-
ստանալ դեբիտորական պարտքից ավելի գումար,
-
նվազագույնի հասցնել պահուստների ձևավորման և լոգիստիկայի ծախսերի նպատակով սեփական միջոցների օգտագործումը,
-
տնօրինել գործունեության սեզոնային կամ անսպասելի աճի համար անհրաժեշտ ռեսուրսները,
-
մատակարարներից ստանալ զեղչեր կամ բոնուսներ` կանխավճարով հումքի կամ ապրանքների գնման շնորհիվ,
-
ստանալ կազմակերպության դեբիտորական պարտավորությունների գնահատման և կառավարման ծառայություն:
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով` վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի արժույթով: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 365 օր օրացուցային տարին:
Գնման պատվերի ֆինանսավորման դեպքում հիմնական ապահովման միջոց հանդիսանում է ֆինանսավորվող պայմանագիրը: Առանձին դեպքերում որպես լրացուցիչ ապահովության միջոց, Բանկը կարող է պահանջել նաև այլ ապահովման միջոցներ /հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ, ապրանքանյութական պաշարներ/:Ֆինանսավորվող պայմանագրից բացի այլ ապահովման միջոցները հանդիսանում են լրացուցիչ գրավ, որոնց մասով Գնման պատվերի ֆինանսավորման շրջանակներուն վարկ/գրավ հարաբերակցություն սահմանված չէ:
Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք

Թարմացված է առ 17.01.2020 թ., 17:11