Կորպորատիվ հաճախորդների համար
Ակրեդիտիվի առավելությունները և տեսակները
-
Ներմուծող/Գնորդ/Դիմորդ
-
Վճարում չի իրականացվում մինչ ակրեդիտիվով պահանջվող փաստաթղթերի ստացումը:
-
Փաստաթղթերը ստուգվում են միջազգային ընդունված կանոններին համապատասխան:
-
Կրճատում է ռիսկն անհայտ վաճառողների հետ գործարք իրականացնելիս:
-
Արտահանող/Վաճառող/Բենեֆիցիար
-
Ակրեդիտիվով սահմանված ձևով փաստաթղթերի ներկայացման դեպքում իր օգտին վճարման պարտադիր իրականացում:
-
Լինելով թողարկող բանկի պարտավորություն` ակրեդիտիվը երկրորդային պլան է մղում գնորդի ֆինանսական կայունությունը:
-
Հաստատված ակրեդիտիվի դեպքում առկա է վճարման պարտավորության իրականացման հաստատող բանկի հավելյալ հավաստում:
Առաջարկվող ակրեդիտիվի տեսակները.
-
REVOLVING L/C` Վերականգնվող ակրեդիտիվ, որի գումարը վերականգնվում է առանց ակրեդիտիվի պայմաններում էական փոփոխությունների անհրաժեշտության
-
TRANSFERABLE L/C` Փոխանցելի ակրեդիտիվ, որը իրավունք է տալիս շահառուին պահանջել բանկից փոխանցել ակրեդիտիվը ամբողջությամբ կամ մասամբ` մեկ կամ ավել երկրորդային շահառուներին:
-
BACK - TO - BACK L/C` Հանդիպակաց ակրեդիտիվ, որը թողարկվում է թողարկված այլ ակրեդիտիվին հակընդդեմ:
-
STANDBY L/C` Պահուստային ակրեդիտիվ, այսինքն` ակրեդիտիվի ձևով թողարկված բանկային երաշխիք, որի նպատակը պարտավորությունները չկատարելու հնարավոր ռիսկը ծածկելն է:
-
RED/GREEN CLAUSE L/C` ակրեդիտիվ, որը ներառում է հատուկ դրույթ, որով հանձնարարում է կատարող բանկին վճարել կանխավճար բենեֆիցիարին` մինչ առաքումը:
Թարմացված է առ 21.08.2019 թ., 18:26